Ռոնալդուն կրկնեց Մեսսիի սխալը. Շմեյխել
ՍպորտԴանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պետեր Շմեյխելը անդրադարձել է աշխարհի առաջնության Իրան -Պորտւգալիա հանդիպմանը Կրիշտիանու Ռոնալդուի խաղին:
«Իրանը Պորտուգալիայից լավ խաղաց: Երկրորդ խաղակեսում Կրիշտիանու Ռոնալդուն աննկատ էր: Նա չօգտագործեց իր շանսերը և նույնիսկ անարդյունավետ իրացրեց 11 մետրանոցը: Թվում է, թե մեծագույն ֆուտբոլիստները չեն կարող սխալվել, բայց դա արեց Լիոնել Մեսսին և կրկնեց Ռոնալդուն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նա ցանկանում է ստանալ «Ոսկե խաղակոշիկը», սակայն հիմա զիջում է Հարի Քեյնին: Ռոնալդուն վատ խաղ անցկացրեց»,- RT-ին ասել է Շմեյխելը:
Հիշեցնենք, որ պորտուգալացիները Իրանին հաղթել են 2:1 հաշվով: