Instagram-ի արժեքը գնահատվել է 100 մլրդ դոլար
ԲլոգոսֆերաԱռաջիկա 12 ամիսների ընթացքում Instagram սոցիալական ցանցի շահույթը կգերազանցի 10 միլիարդ դոլարը, հարթակն ավելի արագ է ներգրավում նոր օգտատերերի, քան Facebook-ը, որին պատկանում է Instagram-ը:
Այդ մասին հայտնել է Bloomberg Intelligence-ի վերլուծաբան Ջիտենդրա Վարալը:
Հունիսին հարթակը հաղթահարել է ամսական 1 միլիարդ ակտիվ օգտատիրոջ ցուցանիշը, այն կարող է կրկնապատկել այդ ցուցանիշն առաջիկա հինգ տարվա ընթացքում, կարծում է նա:
Բացի այդ, Instagram-ի լսարանն ավելի երիտասարդ է, քան Facebook-ինը, ինչը հարթակն ավելի գրավիչ է դարձնում գովազդատուների համար:
Ինչպես հաշվարկել է Bloomberg-ի վերլուծաբանը, եթե Instagram-ն ինքնուրույն ընկերություն լիներ, դրա արժեքը կկազմեր ավելի քան 100 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ Facebook-ը գնել է Instagram-ը դրա հիմնադիրներից 2012 թվականին՝ 1 միլիարդ դոլարով: