Թբիլիսյան խճուղում բախվել են Opel-ներն ու Toyota Land Cruiser-ը. կան վիրավորներ
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Թբիլսիյան խճուղու թիվ 13/2 հասցեի՝ «Էդել» տաքսի ծառայության հարևանությամբ բախվել են Opel Astra մակնիշի 35 GP 509 համարանիշի, Opel մակնիշի 951 AG 61 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 18 ՍՕ 600 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: