Տեսանյութ․ երկգլխանի հորթ է լույս աշխարհ եկել (լուսանկարներ)
ՏեսանյութերDaily Mail-ը նշում է, որ Լեհաստանի ֆերմաներից մեկում անասնաբույժն ու ֆերմերն ականատես են եղել արտառոց դեպքի՝ երկգլխանի հորթի լույս աշխարհ գալուն:
Դեպքը տեղի է ունեցել Կովալևո Պոմորսկե գյուղում, որտեղ անասնաբույժ Կարոլինա Սարովսկան օգնել է գենետիկ մուտացիայի ենթարկված հորթուկին լույս աշխարհ գալ:
«Երկու գլուխը մեկից լավ է: Սրան ողջ-առողջ ծնվել օգնելն իրական հրաշք էր»,-գրել է անասնաբույժը՝ համացանցում հորթի նկարները հրապարակելուց հետո:
Այնուհանդերձ՝ կենդանին ծնվելուց որոշ ժամանակ անց սատկել է:
Աղբյուրը նկատում է, որ վերջին շրջանում կտրուկ ավելացել է գենետիկ մուտացիաներով ծնվող կենդանիների քանակը: Բնապահպաններն ու ակտիվիստները պնդում են, որ դա պայմանավորված է թունաքիմիկատների ու գենետիկորեն ձևափոխված կերերի օգտագործմամբ: