Պարոն Հայկ Դեմոյանի ողբերգությունն այն է, որ լինելով իբր ցեղասպանագետ՝ չի հասկացել, որ հայ ժողովուրդը հրաշալի հիշողություն ունի. նրան թվում է, որ երբևէ հայ ժողովուրդը մոռանալո՞ւ է Թուրքիայի նախագահի այցի ժամանակ Ցեղասպանության հուշահամալիրի լույսերի մարումը, երբևէ հայ պատմաբանները մոռանալո՞ւ են իր դոկտորականի խայտառակ պատմությունը, մասնավորապես, ռուսերեն գրելը, կամ Աշոտ Մելքոնյանին Թուրքիայի լրտես անվանելը և հետո ներողություն չխնդրելը, Հայոց պատմության բազմահատորյակի դեմ մատնագրերը:

 Այս շարքը կարելի է էլի շարունակել, բայց կնշեմ միայն մեկը. մասնավոր անձանցից ձեռք բերված բազմաթիվ նյութեր այսօր գտնվում են ոչ թե Ցեղասպանության թանգարանում, այլ պարոն Դեմոյանի անձնական արխիվում (եթե իհարկե, Հայաստանի տարածքից դուրս չեն բերվել ու վաճառվել): Մի կարևոր դիտարկում էլ. Հայկ Դեմոյանի անփառունակ ղեկավարության պատճառով մոտ մեկ տասնամյակով հետաձգվեց ակադեմիական ինստիտուտների սերնդափոխությունը, քանի որ իր օրինակով մնացած բոլոր ինստիտուտներում հիմնավորվեց, որ իբրև թե երիտասարդ կադրերը միայն «ջուր են պղտորում» և կարող են փորձանք դառնալ ամբողջ Ակադեմիայի համար: Իսկ այս կապիկությունը, վստահ եմ, արվում է միայն «զոհի» կերպարի ամբողջացման համար: