Վաչագան Ղազարյանը հրաժարվում է ցուցմունք տալ. «Ժամանակ»
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է.
ԱԱԾ-ի կողմից նախօրեին բերման ենթարկված եւ այնտեղ գտնվող Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը` Սերժի Վաչոն, հրաժարվում է ցուցմունք տալ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը իր կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին բերման էր ենթարկել Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ մուտքի մոտից:
Վերջինս բերման ենթարկվելուց հետո՝ անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել էր «Յունիբանկ» ՓԲԸ-ից դուրս գալու պահին ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ 436 միլիոն ՀՀ դրամ՝ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում