Գերմանիայի հավաքականի պարտությունից հետո Օզիլը վիճել է երկրպագուի հետ (լուսանկար)
ՍպորտԳերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը, աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում, Հարավային Կորեայից կրած պարտությունից հետո, վիճել է երկրպագուներից մեկի հետ: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:
Դաշտը լքելիս երկրպագուն վիրավորել է ֆուտբոլիստին, ում նույն կերպ պատասխանել է նաև Օզիլը:
Արդյունքում նրանց միջև վեճ է սկսվել: Ֆուտբոլիստը հանդերձարան է գնացել միայն աշխատակիցների միջամտությունից հետո:
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնը պայքարից դուրս մնաց` F խմբում գրավելով վերջին տեղը:
Լուսանկարները` Daily Mail-ից