Օգտատեր Լուսի Պետրոսյանի հրապարակումը.

Բնության հրաշք

 

Վայրեր, որտեղ երկու ծովեր հանդիպում են միմյանց:

Երկրագնդի վրա կան մի քանի վայրեր, որտեղ հանդիպում են երկու տարբեր ծովերի ջրեր, սակայն դրանք միմյանց չեն խառնվում, այլ ձևավորում են հստակ տեսանելի սահման։ Այս հետաքրքիր երևույթը նկատվել է դեռևս 1400 տարի առաջ՝ այդ մասին գրված է նաև Ղուրանում։ Մարդիկ միշտ էլ հիացել են այս հրաշք երևույթով, սակայն չեն ունեցել համապատասխան գիտելիքներ բացահայտելու այն։

Հազարավոր տարիներ այս երկու ջրային մասսաները հանդիպում են միմյանց, ինքնըստինքնյան պետք է ենթադրվեր, որ վաղուց դրանք պետք է միախառնված լինեին և ֆիզիկաքիմիական բաղադրությամբ նմանվեին իրար։ Սակայն այն վայրերում, որտեղ դրանք զուգամիտում են, յուրաքանչյուրը պահպանում է իր առանձնահատկությունները։

Հետագայում գիտնականները տվեցին այդ հրաշքի բացատրությունը։ Չխառնվելու պատճառը գոյություն ունեցող մակերեսային լարվածությունն է,այն ստեղծում է այսպես ասած մի վարագույր, որի պատճառով նրանց ջրերը չեն խառնվում, այլ պահպանում են իրենց գույնը, աղիությունը, ջերմաստիճանը, խտությունը, կենդանական և բուսական աշխարհը։

Երկրագնդի վրա նման երևույթներ հանդիպում են՝

1-Ջիբլարթարի նեղուցում 

Միջերկրական ծովի ջուրը համեմատած Ատլանտյան օվկիանոսի ջրի հետ, ավելի տաք է և աղի, իսկ խտությամբ՝ ավելի փոքր։ Երբ Միջերկրական ծովի ջուրը Ջիբլարթարի նեղուցով միանում է Ատլանտյան օվկիանոսին, անգամ տեղաշարժվելով մի քանի հարյուր կիլոմետր 1000 մետր խորության վրա, պահպանում է իր սեփական հատկանիշները՝ ջերմաստիճանը, աղիությունը և փոքր խտությունը: 

2- Բաբ էլ-Մանդեբի նեղուցում, որտեղ զուգամիտում են Ադենի ծոցն ու Կարմիր ծովը Կարմիր ծովի և Հնդկական օվկիանոսի ջրերը նույնպես չեն խառնվում։

3- Դանիայի ամենահյուսիսային կետում, Սկագեն քաղաքի մոտ՝ Գրենիե հրվանդանից դեպի Սկանդինավյան թերակղզի ընկած հատվածում, որտեղ հանդիպում են երկու ծովեր’ Հյուսիսայինը և Բալթիկը, որոնց միախառնման տեսանելի գիծը իր գունային առանձնահատկությամբ աննկարագրելի տպավորություն է թողնում: 

 

Տեղի բնակիչներն այդ վայրն անվանում են «աշխարհի վերջ»: Սկագեն քաղաքը և Գրենիե հրվանդան տարվա բոլոր եղանակներին լի են զբոսաշրջիկներով։

Հ.գ Նկարը` Ջիբլարթարից