Երկրաշարժ Վրաստանում
Վրաստան4,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի Քութայիս քաղաքում (Իմերեթի տարածաշրջան): Այդ մասին ասված Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 9:30-ին: Սոցցանցերում գրում են, որ երկրաշարժն զգացվել Է նաեւ Թբիլիսիում: Քութայիսում ավերածությունների կամ տուժածների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել, հաղորդել Է Sputnik-ը: