Ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով ՀՀ տարածքում թռիչքներ կիրականացնեն ՀՀ ԶՈւ փորձառու օդաչուները
ՀայաստանՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով 2018թ. հունիսի 30-ին ՀՀ տարածքում թռիչքներ կիրականացնեն ՀՀ ԶՈւ փորձառու օդաչուները։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ժամը 12:00-ից Ազատության պողոտայի սկզբնամասում (Կասկադ համալիրի վերևում) գտնվող հուշարձանի հարակից տարածքից հնարավոր կլինի դիտել ՀՀ ԶՈւ ինքնաթիռների անցումները։ Դրանք ուղեկցվելու են նաև ՀՀ պետական դրոշի ծածանմամբ»,- գրել է Հովհաննիսյանը։