Պաշտպանության նախարարին ասացինք՝ վստա՞հ է, որ թուրքը նոր դիվերսիա չի անի, ասաց՝ ոչ, կարող է Երևան էլ գան. զինծառայողների ծնողներ Կորոնավիրուսից մահացել է Ագրարային համալսարանի դասախոս դոցենտ Ֆրունզիկ Ոսկանյանը Ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ն և Խաչատուր Սուքիասյանի Rolls Royce-ը Արմեն Գրիգորյանը, Հրանտ Թոխատյանը և Մհեր Մկրտչյանը միաբանության կոչ են հղել Այսօր Արցախ է վերադարձել ևս 2115 արցախցի Էջմիածնի քաղաքապետն ընդունել է Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ Արա Այվազյանը դեկտեմբերի 7-ին կմեկնի Մոսկվա ՔՊ-ի հակասահմանադրական «ուղեբեռը». ի՞նչ քաղաքական նպատակներով է 2.5 տարի խախտվել մայր օրենքը Ռուս ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկ 

Վաշինգտոնում տեղադրվեց ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպանի կիսանդրին

Արտաքին Քաղաքական

Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրվեց Միացյալ Նահանգներում ՀՀ առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրին: Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը:

Այս օրերին Միացյալ Նահանգներում անցնում են Հայաստանի առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձի և հայ-ամերիկյան պաշտոնական հարաբերությունների 100-ամյակին նվիրված միջոցառումները՝ ամերիկահայ շրջանակների ու կառույցների ակտիվ մասնակցությամբ: Հունիսի 28-ին Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանատանը կազմակերպված տոնական միջոցառումը ևս նվիրված էր այս շարքին:

«Այս օրերին մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության հարյուրամյակն ու հայ-ամերիկյան հարաբերությունների 100-րդ տարեդարձը, և այսօրվա միջոցառումն այս տոնակատարությունների բարձրակետն է»,- նշել է ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է Առաջին Հանրապետության բացառիկ նշանակությունը հայոց պետականության վերականգման հարցում:

Առաջին Հանրապետության տարեդարձի շրջանակում Վաշինգտոնում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի առաջին Հանրապետության ազգային գործիչ, դիվանագետ, ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի հիշատակի հավերժացմանը: Հայ Հեղափոխական Դաշնակցության և Հայ դատի հանձնախմբի հետ համագործակցությամբ դեսպանության տարածքում տեղադրվեց ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպանի կիսանդրին:

Դեսպան Հովհաննիսյանն անդրադարձավ այս նախաձեռնության գաղափարի իրականացմանը:

«Հունվարին մեր տարեկան քննարկումների ժամանակ ծնվեց Վաշինգտոնում Հայաստանը ներկայացնող առաջին դիվանագետի կիսանդրին տեղադրելու գաղափարը»,- ասում է դեսպան Հովհաննիսյանը:

Միջոցառմանը ներկա ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանն ընդգծեց Արմեն Գարոյի ունեցած վաստակն ու դերը Հայաստանի առաջին Հանրապետության պատմության մեջ:

«Արմեն Գարոն մեր ազգի լավագույն ներկայացուցիչներից է, ազգային-ազատագրական գործիչ և դիվանագետ»,- նշում է Տեր-Խաչատրյանը:

Պատմաբան Հայկ Դեմոյանն էլ խոսեց 1918 թվականի Հայաստանի առաջին Հանրապետության օրերին ԱՄՆ-ում հայկական առաջին դիվանագիտական առաքելության հիմնադրման պատմությանը՝ նշելով, որ դիվանագիտական առաքելությունը հիմնվեց ամերիկահայ համայնքի կողմից հավաքագրված 50 հազար դոլարի շնորհիվ:

Միջոցառմանը ներկա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում ընդգծեց Հայաստանի առաջին Հանրապետության պատմական դերն ու նշանակությունը՝ շեշտելով, որ այն վերածնվում է յուրաքանչյուր կարևոր ձեռքբերման ժամանակ:

«Մենք տոնում ենք Առաջին Հանրապետության հիմնադրման հաղթանակը: Առաջին Հանրապետությունը երբեք չի դադարել: Միգուցե այն կոչվել է այլ անունով: Օրինակ 70 տարի այն կոչել ենք Հայաստանի Խորհրդային Հանրապետություն, սակայն շատերս մեր սրտերում հավատացել ենք, որ իրական հանրապետությունը անկախ և ժողովրդավար Հայաստանն է: Եվ 1991 –ին այն, ինչը մեր սրտերում էր, դարձավ իրականություն, և Առաջին Հանրապետությունը վերածնվեց»,- ասել է ՀՀ նախագահը:

Իր խոսքում նախագահը բարձր գնահատեց Արմեն Գարոյի ազգային և դիվանագիտական գործչի թողած ժառանգությունը:

Միջոցառման ընթացքում նախագահ Սարգսյանը երախտագիտության պատվոգիր հանձնեց ամերիկահայ բարերար Սեյվի Թուֆենկյանին՝ Հայաստանի դիվանագիտական առաքելությանը ցուցաբերած օժանդակության և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Ընդգծվեց Թուֆենկյան-Շիրվանյան ընտանիքների ներդրումն այս հարցերում: 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հո դու անասուն չես. Արթուր Վանեցյանը հերքեց տարածված լուրերը, թե ինքը չի ավարտվել դպրոցը (տեսանյութ)Պաշտպանության նախարարին ասացինք՝ վստա՞հ է, որ թուրքը նոր դիվերսիա չի անի, ասաց՝ ոչ, կարող է Երևան էլ գան. զինծառայողների ծնողներ2016-ի ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը, մենք չհամաձայնեցինք. Արթուր Թովմասյան. InfoPort.am Կորոնավիրուսից մահացել է Ագրարային համալսարանի դասախոս դոցենտ Ֆրունզիկ Ոսկանյանը Ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ն և Խաչատուր Սուքիասյանի Rolls Royce-ը Արմեն Գրիգորյանը, Հրանտ Թոխատյանը և Մհեր Մկրտչյանը միաբանության կոչ են հղելԱնհետ կորածների ծնողներն ու հարազատները Ստեփանակերտում փողոց են փակել. պահանջում են լուծում տալ իրենց խնդրին (տեսանյութ) Այսօր Արցախ է վերադարձել ևս 2115 արցախցի Ադրբեջանի ՊՆ-ն նկարահանում է տեղադրել Դադիվանք գյուղից և համանուն պատմական վանքից. Էդգար Էլբակյան (տեսանյութ)Էջմիածնի քաղաքապետն ընդունել է Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանըՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ Արա Այվազյանը դեկտեմբերի 7-ին կմեկնի ՄոսկվաՔՊ-ի հակասահմանադրական «ուղեբեռը». ի՞նչ քաղաքական նպատակներով է 2.5 տարի խախտվել մայր օրենքըՌուս ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկԱնուղեղներից գումարը վերցնել եւ տալ մեր հաշմված տղաներին. նրանք դա վաստակել են. Արմեն ԱշոտյանԱնցնող երկու տարվա ընթացքում այս մասին երբեք հանրային չեմ խոսել. Ռուբեն Մելքոնյան Զարուհի Բաթոյանն իր պաշտոնավարման շրջանում կատարած աշխատանքների հաշվետվություն է ներկայացրել «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան հայ գերիներին վերադարձնելու համար դիմել է մի շարք միջազգային կառույցների«Ես 2,5 տարի առաջ շատերի նման սատարել եմ «հեղափոխությանը», բայց…». Հասմիկ Պապյան Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի վարչապետին Պայմանագրային զինծառայողները ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից պակաս աշխատավարձ. Սարգիս ԱլեքսանյանԵրեխաս հարցնում ա՝ գալո՞ւ եք մեր հետևից. իշխանությունն ու գնդապետը կլքեն, ծնողը չի լքի (տեսանյութ) Ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացնում Նյու Յորքում Մոտ 15 տարի կպահանջվի ԼՂ տարածքն ականազերծելու համար «Սարգիս դավաճա՜ն». բողոքի ակցիա` իմքայլական պատգամավոր Սարգիս Խանդանյանի բնակարանի բակում Դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի և Գոգավանի մաքսակետերն անցնում են բնականոն աշխատանքի. ՊԵԿ «Ամբողջ ուժով առաջ էին գալիս զոմբիների պես». հայ կամավորները «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել են, թե ում հետ են բախվել մարտի դաշտում «Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր ԼՂ-ից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը ներառված չէ եռակողմ հայտարարության մեջ. Լըմուան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Սուրբ Գեղարդը «Օր առաջ գերիների հարցը պետք է լուծվեր». Նազենի Հովհաննիսյանը հուզվեց (տեսանյութ) Ժամկետային զինծառայողների հարազատները հանդիպում են պաշտպանության նախարարի հետ. ուղիղ «Մակունց, դավաճա՜ն». բողոքի ակցիա` Լիլիթ Մակունցի տան բակում Ադրբեջանցի զինվորականներին տեղափոխող մեքենան Ֆիզուլիում պայթել է ականի վրա «Եթե մեր երեխաները մահացած են, թող մահացած տան, ողջ են՝ ողջ. մենք այլ բան չենք պահանջում» (տեսանյութ)«Այլևս պետք է համարել, որ ՀՀ իշխանությունները գոյություն չունեն. նրանց անելիքը մնացել է միայն հրաժարական տալը»Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են ԱդրբեջանՄենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը. վարչապետն ընդունել է հումանիտար առաքելության պատվիրակությանը«Հայտարարված ռազմական դրությունն ուներ բացառապես մեկ նպատակ՝ անխափան և առանց ներքին ռիսկերի իրականացնել Շուշիի հանձնումը»Ինտերպոլի միջոցով ձեռնարկվում է կանխել Ադրբեջանի կողմից հայ պաշտոնյաների ապօրինի հետախուզման փորձերը«Երկիրն ազատ անկման մեջ է. դուք ձեր պահվածքով կա՛մ այն կանխելու եք, կա՛մ էլ օժանդակեք, ձեր որոշելիքն է»ՄԻԵԴ-ը բավարարել է հայկական կողմի դիմումները՝ գերության մեջ հայտնված 11 և ձերբակալված 3 անձանց մասին«Բարսելոնան» կկրճատի իր ֆուտբոլիստների աշխատավարձը Ղալաթ եմ արել՝ սատարել եմ թավշյա հեղափոխությանը. Վիոլետ Գրիգորյան (տեսանյութ)Ժամանակին հավատացել եմ, հիմա խորին հիասթափություն եմ ապրում. Միքայել Պողոսյան (տեսանյութ)Մենք ռազմի դաշտում չենք պարտվել, պարտվել ենք ռազմաքաղաքական էլիտայում. Դավիթ ՀակոբյանԽնդրում եմ կանխել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի փախուստը. Զարուհի ՓոստանջյանԹե իբր երեկ գերեվարվել են 10-ից ավելի հայ զինծառայողներ, ապատեղեկատվություն է. հերքումԵվ գիտեմ, և չգիտեմ. Էմմա Պետրոսյանը՝ պարտվելու պատճառների մասին (տեսանյութ)Ցավն այն աստիճանի է, որ ստիպում է համախմբվել. Վարդան Պետրոսյան
Ամենադիտված