Անդրիաս Ղուկասյանը նոր կուսակցություն է ստեղծում. ուղիղ միացում
Հայաստան«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը կուսակցություն է դառնում՝ «Հայ կառուցողական կուսակցություն» անվանումով։ Այն կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Այսօր տեղի է ունեցել կուսակցության առաջին համագումարը։
Կուսակցության հիմնադիր անդամ Անդրիաս Ղուկասյանը համագումարում ներկայացրեց իրենց ծրագրերն ու գաղափարախոսությունները։
«Մեր սոցիալական քաղաքական համակարգը պետք է հիմնված լինի ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքի վրա»,-ասաց Ղուկասյանը։
Նորաստեղծ կուսակցությունը կարևորում է միջազգային համագործակցությունը, մասնավորապես՝ հարևան պետությունների հետ հակամարտությունների լուծման և տարածաշրջանում միասնական, քաղաքական և տնտեսական տարածություն ստեղծելու համար։