Գիտնականները Մարսի վրա տարօրինակ էակ են հայտնաբերել
ԱշխարհԳիտնականները ուսումնասիրել են NASA Curiosity լուսնագնացի ուղարկած հարյուրավոր լուսանկարները և դրանցից մեկում նկատել են սպիտակ հետք: Թույլ ընդգծվող մարմինը կարող է արագ տեղաշարժվող այլմոլորակային էակ լինել՝ գրում է hronika.info-ն:
Ավելի վաղ NASA-ն հայտարարել էր, որ լուսնագնացը Կարմիր մոլորակում հողի նմուշներ է վերցրել, որոնցում օրգանական նյութերի հետքեր են հայտնաբերվել, ինչը փաստում է, որ այնտեղ կյանք է եղել ինչ-որ ժամանակ:
Գիտնականները կարծում են, որ լուսանկարում պատկերված սպիտակ մարմինը արագ շարժվող կենդանի էակի արտապատկեր է: Նմանատիպ աղավաղված պատկեր է առաջանում, երբ փորձ է արվում լուսանկարել արագ վազող կենդանի էակին: