Խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ-ում
ԻրավունքՊետեկամուտների կոմիտեի աշխատակիցները, ոստիկանների ուղեկցությամբ, ստուգումներ են իրականացնում բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերությունում: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց պետեկամուտների կոմիտեի մամուլի քարտուղարը:
ՊԵԿ-ից պաշտոնապես հաղորդում են․ «2018 թվականի հուլիսի 3-ին, օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ-ում:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: