Երգիչ Արամեն վիրահատվել է
ОбществоԱյսօր «Նաիրի» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արամեն: Լուրի իսկությունը ճշտելու համար ԼՈւՐԵՐ.com-ը կապ հաստատեց երգչի պրոդյուսեր, ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանի հետ, ով հաստատեց լուրը և նշեց, որ Արամեին վիրահատել են, վիրահատությունը բարեհաջող է անցել, կյանքին վտանգ չի սպառնում:
«Նա արդեն իրեն լավ է զգում: Այժմ պալատում է: Երկու օրից հիվանդանոցից դուրս կգրեն»,-ասաց Կոդաբաշյանը:
Նա նշեց, որ թեթև խնդիր է եղել, որը վերացրել են, սակայն ինչ խնդրի մասին է խոսքը՝ չասաց: