Ճապոնիայի հավաքականն անձնական ռեկորդ է սահմանել
ՍպորտՃապոնիայի հավաքականը Աշխարհի առաջնությունում խփած գոլերի քանակով գերազանցեց իր իսկ ռեկորդը:
Մունդիալ 2018-ի խմբային փուլում ճապնացիները 4 գոլ են խփել. 2-ը Կոլումբիայի դարպասը (2:1), 2-ը` Սենեգալի (2:2):
Եվս երկու գոլ հավաքականը խփել է 1/8 եզրափակչում, սակայն Բելգիայի ընտրանին կարողացել է այդ խաղում հաղթել 3:2 հաշվով:
Ճապոնիայի համար 6 գոլը մեկ Մունդիալում՝ ռեկորդային ցուցանիշ է: Նախորդ ցուցանիշը գրանցվել էր հենց Ճապոնիայում տեղի ունեցած Մունդիալի ժամանակ` 5 գոլ: