Շվեդիան քառորդ եզրափակչում է (տեսանյութ)
ՏեսանյութերԱշխարհի առաջնության 1/8 եզրափակչում տեղի ունեցավ նախավերջին հանդիպումը:
Սանկտ Պետերբուրգում միմյանց հանդիպեցին Շվեդիայի և Շվեյցարիայի հավաքականները: Շվեդները հաղթեցին նվազագույն հաշվով և դուրս եկան քառորդ եզրափակիչ:
Հաղթական գոլը 66-րդ րոպեին խփեց Էմիլ Ֆորսբերգը: Խաղավարտին Շվեյցարիայի հավաքականը մնաց տաս հոգով. կարմիր քարտ ստացավ Միխաել Լանգը (90+4')
Շվեդիայի ընտրանին քառորդ եզրափակչում կխաղա Կոլումբիա-Անգլիա զույգի հաղթողի հետ: