Երևանի մետրոյի կայարաններում անցկացվելու է «Աշխարհի մայրաքաղաքները. Աստանայից Երևան» լուսանկարչական ցուցահանդեսը
Գիտություն և ՄշակույթԵրևանի մետրոպոլիտենի երեք կայարաններում հուլիսի 4-10-ը կներկայացվի «Աշխարհի մայրաքաղաքները. Աստանայից մինչև Երևան» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:
Այն նվիրված է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի 20 և Երևանի 2800-ամյա հոբելյաններին: Ցուցահանդեսը կազմակերպում է Հայաստանում Ղազախստանի դեսպանությունը` «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հետ համատեղ, ինչպես նաև «Արմինֆո» գործակալության տեղեկատվական աջակցությամբ:
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 4-ին, ժամը 17:00-ին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում, իսկ լուսանկարները մինչև հուլիսի 10-ը կցուցադրվեն նաև «Հանրապետության հրապարակ» և «Մարշալ Բաղրամյան» կայարաններում: