Բախում Անգլիայի և Կոլումբիայի երկրպագուների միջև (տեսանյութ)
ՏեսանյութերԱշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Կոլումբիայի ու Անգլիայի հավաքականների միջև խաղից հետո վեճ է բռնկվել թիմերի երկրպագուների միջև:
Միջադեպը տեղի է ունեցել մետրոյում, այն բանից հետո, երբ անգլիացի երկրպագուն տրորել է Կոլումբիայի դրոշը: Վեճի ժամանակ անգլիացի երկրպագուներից մեկը կոտրել է կոլումբացու քիթը: Այս մասին գրում է Чемпионат-ը:
Երկրպագուների բախումը դադարեցվել է ոստիկանության միջամտության շնորհիվ:
Հիշեցնենք, որ Անգլիայի ընտրանին հաղթել է հետխաղյա 11 մետրանոցներով և դուրս եկել քառորդ եզրափակիչ: