Բիթքոինը կայունացել է մոտ 6,5 հազար դոլարի մակարդակում
Հասարակություն«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ աշխարհում ամենատարածված կրիպտոարժույթ բիթքոինի արժեքը կայունացել է մոտ 6,5 հազար դոլարի մակարդակում, վկայում են սակարկությունների տվյալները։
CoinMarketCap պորտալի տեղեկություններով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինն էժանացել է 2,31 տոկոսով, մինչեւ 6,495 հազար դոլար: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինն էժանացել է 2,19 տոկոսով, մինչեւ 6,482 հազար դոլար:
Էժանանում են նաեւ մյուս կրիպտոարժույթները՝ Ethereum-ը 4,31 տոկոսով, մինչեւ 460,22 դոլար, XRP-ն՝ 5,37 տոկոսով, մինչեւ 0,48 դոլար, Bitcoin Cash-ը՝ 6,88 տոկոսով, մինչեւ 755,14 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 264,12 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ընդհանուր շուկայի մոտ 42,1 տոկոսը: