00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Պետք է հավատանք մեր ուժերին և կհաղթենք. Արթուր ՎանեցյանԲրազիլիայի հավաքականը հաղթեց Արգենտինայի ընտրանուն (տեսանյութ)Որոշիչ դեր խաղաց երկրպագուների հետ նախորդ հանդիպումը. Արամ Հայրապետյան Տիգրան Բարսեղյանը` հավաքականի հաղթանակի մասինՊարտավոր էինք երկրպագուների առաջ մեր ունեցած պարտքը վերադարձնել. ԲերեզովսկիԳևորգ Ղազարյանը` հավաքականի հաղթանակի մասինՊիզելին հիվանդանոցում է. Գյուլբուդաղյանցը` ֆուտբոլիստի վնասվածքի մասինԳևորգ Ղազարյանը գոլից հետո խոնարհվեց Արայիկ Խանդոյանի նկարով պաստառի առջև (տեսանյութ)Փորձեցինք երկրպագուների հավատը հետ բերել. Գյուլբուդաղյանց Այս գոլը նվիրվում է բոլորին՝ սկսած Արայիկ Խանդոյանից, բոլոր մեր հերոսներին

Տեղեկատվական դաշտում Ադրբեջանը գերակտիվացել է. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական դաշտում վերջին շրջանում Ադրբեջանը գերակտիվացել է: Ասուլիսում նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:  Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում, մասնավորապես,  «Թվիթեր»-ում ադրբեջանցիները շատ ակտիվ գործունեություն են իրականացնում, ակնհայտ երևում է, որ դա հրահանգված է:

«Կեղծ և իրական էջերով փորձում են Հայաստանին վերաբերող հեշթեգերը կորզել,  Հայաստանի վերաբերյալ կեղծ նյութեր տարածել: Խաղաղ ժամանակ դա այնքան էլ խնդիր չէ, այնպես չէ, որ այդ շրջանում շատ հետաքրքրվողներ կան Հայաստանի կամ Ադրբեջանի հեշթեգերի մասով, բայց սահմանային իրավիճակի սրացման ժամանակ սոցիալական ցանցերում ակտիվացումը խիստ կարևորվում է: Լրագրողների, փորձագետների մեծ մասի համար այդ օրերին «Թվիթեր»-ը դառնում է հիմնական աղբյուրներից մեկը, հետևաբար այստեղ լուրջ անելիք ունենք»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Ադրբեջանցիներն ակտիվացել են հաքերային ոլորտում: Սամվել Մարտիրոսյանը  մտահոգիչ համարեց այն, որ հաքերները կարողացել են ներթափանցել Հայաստանի պետական համակարգ:

«Երկար ժամանակ նման բան չէինք լսել: Արվածը մի կողմից առանձնապես լուրջ բան չէ, չնայած դա էլ չպետք է լիներ: Ամեն դեպքում սա մտածելու տեղիք է տալիս: Ադրբեջանը սկսել է ձևավորել հաքերային միավորումներ: Նախկինում ադրբեջանցիները հայկական ուղղությամբ հաքերային հարձակումներ անում էին, այսպես կոչված, վարձկանների միջոցով: Վերջին շրջանում տեսնում ենք, որ արդեն իրենք ունեն իրենց հաքերային միավորումները, այսինքն՝ համակարգ է գործում: Դա տեսանելի եղավ Արդբեջանում կայացած ընտրությունների ժամանակ, երբ այդ համակարգն օգտագործվում էր ընդդիմադիրների դեմ»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Մասնագետը նշեց, որ Հայաստանում չկա կիբեռանվտանգության համար պատասխանատու մարմին: Այդ մասով քննարկումներ եղան, նախագիծ կա, բայց արդեն մի քանի ամիս է ոչ մի տեղաշարժ չկա:

Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան նշեց, որ տեղեկատվական անվտանգության խնդիրը լուրջ դրվեց ապրիլյան պատերազմի ժամանակ: Այդ ընթացքում ականատես էինք լինում, երբ կեղծ օգտատերերը հայկական անունների ներքո զինվորականների մասին ինֆորմացիա կորզելու փորձեր էին անում: Հայկական համարներից զանգեր էին գալիս, և փորձ էր արվում ապատեղեկատվություն տարածելով խուճապ ստեղծել: Ադրբեջանցիներն առիթը բաց չէին թողնում նաև վերջին հայաստանյան ներքաղաքական զարգացումների ժամանակ:

«Այստեղ մենք տարբեր ուղղություններով լուրջ անելիքներ ունենք: Պետք է ուշադրություն դարձնել մեդիագրագիտությանը, որ չարտատպվեն չստուգված լուրերն ու տարածվեն: Մեր հասարակությունն առանց տեղեկությունը վերստուգելու տարածում է ցանկացած բան, ինչ ստանում է «Ֆեսյբուք»-ում, ինչը շատ վտանգավոր է:  Ադրբեջանցիները հիմար չեն, նրանք սովորում են իրենց սխալների վրա, արագ փոխում են քարոզչական աշխատելաոճը: Մենք պետք է հասկանանք, որ այստեղ պետական մակարդակով, մամուլի հետ աշխատանքի առումով լուրջ անելիք ունենք»,-ասաց Անժելա Էլիբեգովան:

 

դիտվել է 1869 անգամ
Լրահոս
17 Հոկ
Ձորագյուղում հանդիսավորությամբ բացվեց համայնքի մուտքի կամարը Պարենի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է Վեդու թիվ 1 միջնակարգ դպրոցում Ֆրանսիան հաղթեց Գերմանիային. Ազգերի լիգայի օրվա արդյունքները (տեսանյութ)Սիրուշոյի նոր, ոճային լուսանկարը՝ Լիոնից«Կհաջողվի՞՝ հիանալի, չի՞ հաջողվի՝ դրանից մոլորակը չի դադարի պտտվել». Արարատ Միրզոյան Պետք է հավատանք մեր ուժերին և կհաղթենք. Արթուր ՎանեցյանԷմմին ներկայացել է սպորտային ոճում Բրազիլիայի հավաքականը հաղթեց Արգենտինայի ընտրանուն (տեսանյութ)Որոշիչ դեր խաղաց երկրպագուների հետ նախորդ հանդիպումը. Արամ Հայրապետյան Տիգրան Բարսեղյանը` հավաքականի հաղթանակի մասինՊարոն Արսեն Թորոսյան, դու այլ անելիք չունե՞սՊարտավոր էինք երկրպագուների առաջ մեր ունեցած պարտքը վերադարձնել. ԲերեզովսկիԳևորգ Ղազարյանը` հավաքականի հաղթանակի մասինՊիզելին հիվանդանոցում է. Գյուլբուդաղյանցը` ֆուտբոլիստի վնասվածքի մասինԳևորգ Ղազարյանը գոլից հետո խոնարհվեց Արայիկ Խանդոյանի նկարով պաստառի առջև (տեսանյութ)Միակողմանի խորհրդարան կլինի, նոր քաղաքական մենաշնորհ․ Ռոբերտ Քոչարյան Փորձեցինք երկրպագուների հավատը հետ բերել. ԳյուլբուդաղյանցԻնչ է լինելու ԱԺ-ի հետ՝ վարչապետի հրաժարականից հետոԱրթուր Բաղդասարյանը խուսափե՞լ է ջրի վճարից Այս գոլը նվիրվում է բոլորին՝ սկսած Արայիկ Խանդոյանից, բոլոր մեր հերոսներինՄոխրամանը նետել է պարահրապարակ, ապա կրակոցներ արձակել. մանրամասներ՝ Նորատուսցի Արայի մասնակցությամբ միջադեպից (տեսանյութ) Արտյոմ Մխոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսին ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել Էդուարդ ՄարտիրոսյանըԵրևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Սյունիքի մարզում ջուր չի լինի Հայաստանի հավաքականը հաղթեց 4:0 հաշվով (տեսանյութ)Մովսիսյանն ու Ղազարյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)Հանդիպումն օգտակար էր․ Ռուստամյանը՝ փոխվարչապետի հետ ունեցած քննարկումների մասինՆախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը Վալերիյ Օսիպյանը 12 ոստիկանի կոչումներ է շնորհել (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստան-Մակեդոնիա. առաջին խաղակեսն ավարտված էԴերասանուհի Շուշան Թովմասյանն ամուսնացել է (լուսանկարներ) Մարկոս Պիզելին բացեց Հայաստան- Մակեդոնիա խաղի հաշիվը (տեսանյութ)ԵՄ-ն և հարևան երկրները դիտարկում են 2020թ. համար 20 թիրախային արդյունքների շրջանակներում գրանցված առաջընթացը Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց (տեսանյութ)Նեյմարն ու թիմակիցները` անապատում (լուսանկարներ) Հիմա ի՞նչ է ստացվում, ԱՄՆ դեսպանը Լավրովի աշխատո՞ղն է«Ուրարտու»-ն կրկին հաղթեց կանոնավոր առաջնությունումԽոշոր ավտովթար Սյունիքի մարզում. մայրը, հայրը և 3 տարեկան երեխան տեղում մահացել են Հունան Պողոսյանը սյունեցիներին հորդորել է վստահել իրեն Ես վստահ եմ, որ Հունան Պողոսյանն անպայման կարդարացնի իր նշանակումը․ Միրզոյան Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ (տեսանյութ) Ինչ լուծումներ են գտել Արարատ Միրզոյանը և «Ծառուկյան» խմբակցությունը Ընտրական օրենսգրքի փաթեթի վերաբերյալ «Ջուրը» շատ էր...Կոռուպցիայի դեմ ոչ մի պայքար էլ չկա․ Հրանտ Բագրատյան Տեղի է ունեցել ՄԻՊ ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը Ազատ ոճի ըմբշամարտի թիմը պատրաստ է աշխարհի առաջնությանը. գլխավոր մարզիչՄեղադրանք է առաջադրվել Արա Բանդուրյանին Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը հայտնի էՆարեկ Աբգարյանի հաջորդ մրցակիցը հայտնի կլինի առաջիկայում
Ամենադիտված
Ցավալի լուր. մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»Եթե ուղղակի ուզում ես հայտնվել ԱԺ-ում, որովհետև ընկերդ քաղաքապետ է կամ մյուսը պատգամավոր՝ ես դա չեմ հասկանումՇաբաթն ուրբաթից շուտ եկավ...Քեֆ է անում, պարում և ուրախանում է. բացառիկ տեսանյութ Միայնակ Գայլի անցկացրած վերջին երեկոյից Պուտինի մեսիջը Փաշինյանին...Մանվել Գրիգորյանի ճակատագիրը որոշված է. «Հրապարակ» Պաշտոնյայի որդու մասնակցությամբ հեղափոխության դեմ ձվերով կռվի և մահացու ավտովթարի ստվերային կողմերըՊավլիկ Մանուկյանի ողբը. օրվա կադրԱհա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը (լուսանկարներ)«Կակոյ պռիվետ, տակոյ Ռոբերտ»․ «32 ատամի» Վահագնը նմանակում է Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)