ՄՊՀ նախագահը մեկնել է Փարիզ` մասնակցելու ՏՀԶԿ 22-րդ համաշխարհային համաժողովին Վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է ժողովրդի առաջ. Փաշինյան ՓԾ տնօրենը ներկայացրել է Շիրակի ՄՓՎ նոր պետին Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն. կա փակ ավտոճանապարհ Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է ՈՒՂԻՂ. ԱԺ ճեպազրույցներ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նանե Ասատրյանը վերականգնվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուբլին և եվրոն անկում են ապրել․ տարադրամի փոխարժեքը դեկտեմբերի 6-ի դրությամբ Հնդկաստանի 23-ամյա քաղաքացին կալանավորվել է 21-ամյա համերկրացուն ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով. ՀՀ ՔԿ 

Մարտի 1-ի գործը նոր ընթացք է ստանում. սխա՞լ մեղադրանք է առաջադրվել

Հարցազրույցներ

Մարտի 1-ի գործը նոր ընթացք է ստանում: Մասնավորապես՝ 2008 թ.-ին, Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու վերաբերյալ:

Սրան հետևեց որոշ իրավաբանների հայտարարությունը, թե Քրեական օրենգրքի 300.1 հոդվածը սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքն է, որը գոյություն չի ունեցել 2008 թվականին, ուստի՝ ՀՔԾ-ն սխալ մեղադրանք է առաջադրում: 

Այսօր արդեն, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե՝ «Այն մեկնաբանությունները, որոնք տալիս են որոշ իրավաբաններ, թե գործը հարուցվել է մի հոդվածով, որը գոյություն չի ունեցել, մեղմ ասած, ոչ կոմպետենտ մեկնաբանություններ են, որովհետև այդ արարքը՝ Սահմանադրության տապալումը, գոյություն է ունեցել նաև 2008 թվականին, պարզապես այն նախատեսված է եղել մեկ այլ հոդվածով: Հոդված 300-ը՝ պետական իշխանությունը յուրացնելը, 2008 թվականի մարտի 1-ի օրվա դրությամբ գործող այս հոդվածով որպես հանցկազմը բնորոշող հանգամանք, դիսպոզիցիան սահմանվել է նաև ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունը։ Այսինքն, այս գործողությունը այն ժամանակ նախատեսված է եղել որպես հանցագործություն։ Ընդամենը նախատեսված է եղել 300 հոդվածով, հետագայում այս հոդվածի դիսպոզիցիայից այս գործողությունը հանվել և նախատեսվել է 301.1 հոդվածով։ Ընդամնեը փոխվել է հոդվածի համարը»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան, քրեական իրավունքի մասնագետ Նորայր Նորիկյանն, անդրադառնալով ՀՔԾ պետի բացատրությանը, նշեց՝ կտրականապես համաձայն չէ նրա դիտարկման հետ. «Հիշատակված օրենքի ընդունման ժամանակ գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում ՆՈՐ բաժիններ, գլուխներ, ՀՈԴՎԱԾՆԵՐ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով: Գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում ՆՈՐ բաժիններ, գլուխներ, ՀՈԴՎԱԾՆԵՐ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով: Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ ցանկացած օրենքում որևէ լրացում կատարվում է միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է ՆՈՐ հոդված ավելացնել, հետևաբար՝ այս համատեքստում ՀՔԾ պետի այն դիտարկումը, թե ընդամենը փոխվել է հոդվածի համարը, չի դիմանում որևէ քննադատության»,- ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է ՀՔԾ պետի այն դիտարկմանը, թե Մ. Հարությունյանին մեղսագրվող գործողությունն այն ժամանակ նախատեսված է եղել, որպես հանցագործություն՝ 300-րդ հոդվածով, սակայն հետագայում հոդվածի դիսպոզիցիայից այս գործողությունը հանվել և նախատեսվել 301.1 հոդվածով, ըստ փաստաբանի, նույնպես չի դիմանում որևէ քննադատության այն պարզ պատճառով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը փոփոխության է ենթարկվել նույն օրը՝ 18.03.2009թ. նույն օրենքով, որ օրենքով որ լրացում է կատարվել ՀՀ քրեական օրենսգրքում և ավելացել է 300.1 հոդվածը: 

«Եթե 300-րդ հոդվածով նախատեսված է եղել, ապա ո՞րն է եղել տրամաբանությունը՝ տարանջատելու և լրացման միջոցով որպես առանձին հանցագործության տեսակ ներդնելու: Թող միանգամից 300-րդ հոդվածի շրջանակներում կատարեին համապատասխան փոփոխություններ... Իմ կարծիքով, Մ. Հարությունյանին առաջադրված մեղադրանքը պետք է փոփոխվի և նրան պետք է մեղադրանք առաջադրվի ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշներով»,- նկատեց նա:

Փաստաբանն ընդգծեց՝ ինքը ողջունում է ՀՔԾ գործունեությունը Մարտի 1-ի գործով իրականացվող ջանքերի առումով՝ հույս տածելով, որ կիրականացվի օբյեկտիվ, բազմակողմանի ու ամբողջական քննություն՝ ճշմարտությունը բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Միաժամանակ գտնում է, որ որևէ վրիպում ու բացթողում այս գործում՝ ուղղակի անթույլատրելի է. «Պնդում եմ, որ Մ. Հարությունյանին առաջադրված մեղադրանքը պետք է փոխվի և համապատասխանեցվի արարքի պահին գործող ՀՀ օրենսդրությանը»,- նշեց Նորիկյանը:

Մեզ հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ևս նշեց՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը 2008թ. մարտի 1-ի դրությամբ չի եղել. «Այն ներառվել է օրենսգրքում 2009-ին: Սակայն դա չի նշանակում, որ նման հանցակազմ չի եղել, պարզապես այն նախատեսված է եղել 300 հոդվածով, որը 300.1 հոդվածի ընդունմամբ խմբագրվել է: Ըստ էության, Հարությունյանին մեղադրանքն առաջադրվել է ճիշտ, քանի որ նախկին 300-րդ հոդվածը չկա: Պարզապես, եթե նա դատապարտվի, ապա պատիժը պետք է լինի նախկին խմբագրությամբ՝ 300-րդ հոդվածի սանկցիայի շրջանակներում»,- բացատրեց Սիրունյանը:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՄՊՀ նախագահը մեկնել է Փարիզ` մասնակցելու ՏՀԶԿ 22-րդ համաշխարհային համաժողովինՎենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է ժողովրդի առաջ. Փաշինյան Պարեկները բերման են ենթարկել ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողներիԵթե Թրամփը չառաջադրվեր, գուցե ես էլ չառաջադրվեի. Բայդեն ՓԾ տնօրենը ներկայացրել է Շիրակի ՄՓՎ նոր պետինԱրայիկ Հարությունյանը և Վասիլիս Մարագոսը մտքեր են փոխանակել Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության վերաբերյալ Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն. կա փակ ավտոճանապարհԴատական համակարգում պետք է ընտրվեն միայն արդարությանը և արդարադատությանը հավատացող դատավորները․ վարչապետ Արմեն Հայրապետյանն ու Սերգեյ Դանկվերտը քննարկել են փոխադարձ առևտրի ընթացիկ հարցեր Դեսպան Ղևոնդյանը Ղրղզստանի ԱԳՆ ղեկավարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է Կիմ Չեն Ընը արտասվել է (տեսանյութ)ՈՒՂԻՂ. ԱԺ ճեպազրույցներՆիկոլ Փաշինյանի որոշմամբ Նանե Ասատրյանը վերականգնվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում Ադրբեջանը ցույց տվեց՝ ինչպես կարելի է խաղաղության հասնել. ԱլիևՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղելՌուբլին և եվրոն անկում են ապրել․ տարադրամի փոխարժեքը դեկտեմբերի 6-ի դրությամբՓաշինյանը հատեց կարմիր գիծը՝ շնորհավորելով ԼՂՀ անկախության կապակցությամբ. Ալիև Հնդկաստանի 23-ամյա քաղաքացին կալանավորվել է 21-ամյա համերկրացուն ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով. ՀՀ ՔԿԻշխանությունը մերժել է արցախցիներին հատկացնել գումար՝ մարզերում բնակարան գնելու համարՍուրենավանում թափառող շները հարձակվել են դպրոց մեկնող երեխաների վրա, 7-ամյա տղա է մահացել․ shamshyanՌազմական փորձագետ և հայագետ ներկայացող ադրբեջանցու՝ Երևանում նկարահանած տեսանյութը 2017 թվականի է. ԱԱԾՀայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքի ընդունմանը. Ալիև Մամիկոն Ասլանյանը մնում է կալանքի տակ, որովհետև իշխանությանը ոչ հաճո քաղաքապետ է. ՄանուկյանՄի՛ ասեք՝ զոհ ունենք, բան չեք անում, պետք լինի` ՊՆ-ի ծախսերի չափը կավելացնենք19 գիտնական պատմաբաններ պահանջում են կասեցնել դասագրքի կիրառումըՍիրո՞ւմ ես հայրենիքդ, հաղորդիր հանցանքի մասին, մի կաշառվիր. հայրենիքը պետությունն է. Փաշինյան (տեսանյութ)Հիմա բոլոր բանկերից թոշակառուները կկարողանա՞ն օգտվել մինչև 10% «քեշ-բեքից». Թունյանը՝ ֆիննախինՀայաստանը լռվել է Նիկոլի ողբերգական ներկայի ու անցյալի մարտադաշտում, ոչ մի ապագայի բանաձևԱմառվա շոգին ասֆալտ փռողի եկամտից պահում եք, որ տաք Սնուփ Դոգին` նա էլ համերգի չգաՎանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԴեկտեմբերի 6-ի աստղագուշակՀակոբ Միհրանյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամՄահվան ելքով միաժամանակյա երկու վրաերթ` Երևանում. նախաձեռնվել են քրեական վարույթներՀՀԿ-ին և ՀՅԴ-ին պիտակավորած ադրբեջանցու զառանցանքները նույնությամբ հնչում են ՔՊ-իստների շուրթերիցԱբովյան քաղաքում շահագործման են հանձնվել 2 խելացի կանգառներ. Էդուարդ Բաբայանը ծանոթացել է արված աշխատանքներինՊետք է ամեն ինչ անել, որ կարևորվի փաստաբանի մասնագիտությունը, աջակցել, որ բարձրանա վստահությունը2024թ-ի բյուջեի եկամուտները կկազմեն 2.7 տրլն դրամ, որից հարկային եկամուտները՝ 2,6 տրլն դրամՓաշինյանը Գրիգոր Մինասյանին երկու շաբաթով ուղարկում է արձակուրդ2024թ-ին ՊՆ-ի ծախսը կկազմի 554 մլն դրամ, ինչը 7%-ով ավելի է 2023թ-ի համեմատ. այն կկազմի ՀՆԱ-ի 5,3%-ըՆունե Հախվերդյանն ընտրվեց ՀՌՀ անդամՔՊ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Սերգեյ ՄարաբյանինՊԵԿ-ն արձանագրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու բազմաթիվ խախտումներԵղիշե Կիրակոսյանը մեկնում է ԱՄՆ, մասնակցելու է Հռոմի ստատուտին վերաբերող քննարկմանըՈւՂԻՂ. Փաշինյանը ԱԺ-ում է. պետբյուջեի քննարկումները շարունակվում ենԱԳՆ խոսնակը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներառված հայկական արժեքներըՈղբերգական դեպք՝ Վանաձորում. հայտնի «Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել էՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 6«Իրավունք». «Ծախվեցի՛ր, արա». Զարուհի Փոստանջյանը սկանդալ է սարքել «Մայր Հայաստանում»«Հրապարակ». Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին
Ամենադիտված