Հունվարի 28-ին կլինեմ Եռաբլուրում. անձայն կշշնջամ շիրիմիդ, որ զինվորագրվում եմ հայոց բանակին. Կարին Տոնոյան Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Խաչատրյանների գործով դատարանի վճիռը Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ-ում պաշտոն է ստացել Նախագահ Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին Շուշիում «Գորշ գայլերը» դպրոց կկառուցեն Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մարսելո Ռեբելո Դե Սոուսային՝ Պորտուգալիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ Արդարադատության նախարարի տեղակալը ԵԽ գործընկերոջ հետ քննարկել է հակակոռուպցիոն դատարանների ստեղծման հարցը Փոքրիկ Մարիամը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը Ադրբեջանում հայ լինելը սպառնալիք է հայերի ֆիզիկական անվտանգությանն ու նրանց գոյությանն ընդհանրապես. Վլադիմիր Վարդանյան 

Մարտի 1-ի գործը նոր ընթացք է ստանում. սխա՞լ մեղադրանք է առաջադրվել

Հարցազրույցներ

Մարտի 1-ի գործը նոր ընթացք է ստանում: Մասնավորապես՝ 2008 թ.-ին, Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու վերաբերյալ:

Սրան հետևեց որոշ իրավաբանների հայտարարությունը, թե Քրեական օրենգրքի 300.1 հոդվածը սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքն է, որը գոյություն չի ունեցել 2008 թվականին, ուստի՝ ՀՔԾ-ն սխալ մեղադրանք է առաջադրում: 

Այսօր արդեն, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե՝ «Այն մեկնաբանությունները, որոնք տալիս են որոշ իրավաբաններ, թե գործը հարուցվել է մի հոդվածով, որը գոյություն չի ունեցել, մեղմ ասած, ոչ կոմպետենտ մեկնաբանություններ են, որովհետև այդ արարքը՝ Սահմանադրության տապալումը, գոյություն է ունեցել նաև 2008 թվականին, պարզապես այն նախատեսված է եղել մեկ այլ հոդվածով: Հոդված 300-ը՝ պետական իշխանությունը յուրացնելը, 2008 թվականի մարտի 1-ի օրվա դրությամբ գործող այս հոդվածով որպես հանցկազմը բնորոշող հանգամանք, դիսպոզիցիան սահմանվել է նաև ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունը։ Այսինքն, այս գործողությունը այն ժամանակ նախատեսված է եղել որպես հանցագործություն։ Ընդամենը նախատեսված է եղել 300 հոդվածով, հետագայում այս հոդվածի դիսպոզիցիայից այս գործողությունը հանվել և նախատեսվել է 301.1 հոդվածով։ Ընդամնեը փոխվել է հոդվածի համարը»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան, քրեական իրավունքի մասնագետ Նորայր Նորիկյանն, անդրադառնալով ՀՔԾ պետի բացատրությանը, նշեց՝ կտրականապես համաձայն չէ նրա դիտարկման հետ. «Հիշատակված օրենքի ընդունման ժամանակ գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում ՆՈՐ բաժիններ, գլուխներ, ՀՈԴՎԱԾՆԵՐ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով: Գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում ՆՈՐ բաժիններ, գլուխներ, ՀՈԴՎԱԾՆԵՐ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով: Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ ցանկացած օրենքում որևէ լրացում կատարվում է միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է ՆՈՐ հոդված ավելացնել, հետևաբար՝ այս համատեքստում ՀՔԾ պետի այն դիտարկումը, թե ընդամենը փոխվել է հոդվածի համարը, չի դիմանում որևէ քննադատության»,- ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է ՀՔԾ պետի այն դիտարկմանը, թե Մ. Հարությունյանին մեղսագրվող գործողությունն այն ժամանակ նախատեսված է եղել, որպես հանցագործություն՝ 300-րդ հոդվածով, սակայն հետագայում հոդվածի դիսպոզիցիայից այս գործողությունը հանվել և նախատեսվել 301.1 հոդվածով, ըստ փաստաբանի, նույնպես չի դիմանում որևէ քննադատության այն պարզ պատճառով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը փոփոխության է ենթարկվել նույն օրը՝ 18.03.2009թ. նույն օրենքով, որ օրենքով որ լրացում է կատարվել ՀՀ քրեական օրենսգրքում և ավելացել է 300.1 հոդվածը: 

«Եթե 300-րդ հոդվածով նախատեսված է եղել, ապա ո՞րն է եղել տրամաբանությունը՝ տարանջատելու և լրացման միջոցով որպես առանձին հանցագործության տեսակ ներդնելու: Թող միանգամից 300-րդ հոդվածի շրջանակներում կատարեին համապատասխան փոփոխություններ... Իմ կարծիքով, Մ. Հարությունյանին առաջադրված մեղադրանքը պետք է փոփոխվի և նրան պետք է մեղադրանք առաջադրվի ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշներով»,- նկատեց նա:

Փաստաբանն ընդգծեց՝ ինքը ողջունում է ՀՔԾ գործունեությունը Մարտի 1-ի գործով իրականացվող ջանքերի առումով՝ հույս տածելով, որ կիրականացվի օբյեկտիվ, բազմակողմանի ու ամբողջական քննություն՝ ճշմարտությունը բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Միաժամանակ գտնում է, որ որևէ վրիպում ու բացթողում այս գործում՝ ուղղակի անթույլատրելի է. «Պնդում եմ, որ Մ. Հարությունյանին առաջադրված մեղադրանքը պետք է փոխվի և համապատասխանեցվի արարքի պահին գործող ՀՀ օրենսդրությանը»,- նշեց Նորիկյանը:

Մեզ հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ևս նշեց՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը 2008թ. մարտի 1-ի դրությամբ չի եղել. «Այն ներառվել է օրենսգրքում 2009-ին: Սակայն դա չի նշանակում, որ նման հանցակազմ չի եղել, պարզապես այն նախատեսված է եղել 300 հոդվածով, որը 300.1 հոդվածի ընդունմամբ խմբագրվել է: Ըստ էության, Հարությունյանին մեղադրանքն առաջադրվել է ճիշտ, քանի որ նախկին 300-րդ հոդվածը չկա: Պարզապես, եթե նա դատապարտվի, ապա պատիժը պետք է լինի նախկին խմբագրությամբ՝ 300-րդ հոդվածի սանկցիայի շրջանակներում»,- բացատրեց Սիրունյանը:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հունվարի 28-ին կլինեմ Եռաբլուրում. անձայն կշշնջամ շիրիմիդ, որ զինվորագրվում եմ հայոց բանակին. Կարին ՏոնոյանՄանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Խաչատրյանների գործով դատարանի վճիռը Բաքվում «շեհիդներին» հուղարկավորվել են ճահճի մեջ (տեսանյութ)«Ափսոս, որ ժամանակ չունեի «Չելսին» նոր մակարդակի հասցնելու համար»․ ԼեմպարդՏաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ-ում պաշտոն է ստացել Նախագահ Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահինՇուշիում «Գորշ գայլերը» դպրոց կկառուցենՎաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մարսելո Ռեբելո Դե Սոուսային՝ Պորտուգալիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվԱրդարադատության նախարարի տեղակալը ԵԽ գործընկերոջ հետ քննարկել է հակակոռուպցիոն դատարանների ստեղծման հարցը Փոքրիկ Մարիամը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունըՕսկարակիրն, իհարկե, Նիկոլն է․ Ռուբեն Հախվերդյան (տեսանյութ) Ամերիկացի իրավապահներին այցելել են ՀՀ ոստիկանություն Ադրբեջանում հայ լինելը սպառնալիք է հայերի ֆիզիկական անվտանգությանն ու նրանց գոյությանն ընդհանրապես. Վլադիմիր ՎարդանյանՍուրեն Պապիկյանը ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետին Թուրքիայում ավերում են հերթական հայկական եկեղեցին Բաքվի արվարձանում տան պայթյունից զոհվածների թիվը հասել է երկուսի Տուխելը կարող է գլխավորել «Չելսին» «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղումՓաշինյանի թիրախում ես եմ, քանի որ խանգարում եմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ իրենց բարեկամական հարաբերություններին․ Նաիրա Զոհրաբյան Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել.ՊՆ «Վերին Լարս» անցակետը բաց է, բեռնատար տրանսպորտային միջոցները ինտենսիվ կերպով բաց են թողնվում. ՊԵԿ Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Խաչատրյանների ընտանիքից Արմեն Թռչունյանը հետմահու արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի Անդրանիկ Փիլոյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձի հարցը ՌԴ-ն համոզված է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կկարգավորեն ԼՂ-ի շուրջ իրավիճակը. Լավրով Վազգեն Մանուկյանը չի մասնակցի արտահերթ ընտրությունների գործող իշխանությունների կազմակերպմամբ «Շնորհակալություն ամեն ինչի համար, լեգենդ»․ Սիլվան՝ Լեմպարդի՝ «Չելսիից» հեռանալու մասինԿարագի մանրածախ գները դեկտեմբերի 1-ից հունվարի 11-ն աճել են, հունվարի 20-ի դրությամբ՝ նվազել. ՏՄՊՊՀ ՎԵՏՕ-ի անդամները «Օմեգա» նշանը փակցրեցին ԱԺ դարպասներին. ոստիկանները թույլ չտվեցին Ստեփանակերտում շմոլ գազից 10 բնակիչ է թունավորվել Դադարեցվել են Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Գագիկ Մանոյանի լիազորությունները ԶՈՒ կազմավորման 29-ամյակի առթիվ տոնական հանդիսավոր միջոցառումներ չեն անցկացվի Լենա Նանուշյանը նշանակվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անտառապահին և Տավուշի մարզի 6 բնակչի մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է ԵԽԽՎ-ում բոցաշունչ ելույթները թխվածքի վրայի բալն են, բայց դրանք ԶՐՈ են. Արփինե Հովհաննիսյան Կոչ եմ անում ճնշում կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ. Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում Սեուլում մահացած են գտել հարավկորեացի ռեփեր Iron-ինԱրցախի պետական համալսարանում կփոխհատուցվեն գրեթե բոլոր ուսանողների վարձավճարները Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, որի նպատակը Արցախից ազատվելն էր. Վազգեն Մանուկյան ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները վաղը Մոսկվայում կքննարկեն Հայաստանով անցնող երկաթուղու և տրանսպորտային ապաշրջափակման հարցերըԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցն այցելել է Մոսկվա. պնդել է, որ ՀՀ-ում ՌԴ-ի դեմ ներքին գործընթացներ են սկսվել Mediaport Ռազմիկ Ամյանի երգը՝ նվիրված Վարդուհի Վարդանյանի որդու պսակադրությանըԵս բոմժերից ներողություն եմ խնդրել, որովհետեւ նրանց վիրավորել եմ՝ համեմատելով դրանց հետ. Վազգեն Մանուկյան Քանի դեռ Հայաստանը ցույց չի տվել իր ատամները թշնամուն, մեզ ոչ միայն չեն հարգելու, այլ նաև քարկոծելու են. Վարդան Ոսկանյան Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ. ԱՀ ՄԻՊ զեկույցը Խմբագիրը որոշել է ԱԺ-ն ինքնալուծարել՝ պատգամավորներին դրդելով, ըստ էության, ինքնասպանության․ Արթուր Ղազինյան Ինչը կարող էր էական հաջողությունների հասած Գուրգեն Արսենյանին ստիպել դառնալ Նիկոլի նման ձախողակ-դավաճանի հաճախորդը. Ֆարմանյան Իրանի արտգործնախարարի՝ Ադրբեջանին ուղղված շնորհավորանքին հարկ է ըմբռնումով մոտենալ. Արդարադատության նախկին նախարար Ինչու է պետությունը 15 334 դրամ պահանջում կամավորներից, ովքեր չեն զոհվել Արցախում Ադրբեջանի իշխանությունն այսպե՞ս է պատկերացնում վստահության մթնոլորտի ամրապնդումը. Ռուբեն Ռուբինյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Ամենադիտված