Ծովախեցգետինը «վրեժ է լուծել» իրեն ուտող աղջկանից (տեսանյութ)
ՏեսանյութերThe Daily Mail-ը գրում է, որ Չինաստանում բլոգերը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է ինքը ողջ ծովախեցգետին ուտում:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է աղջիկը փայտիկներով վերցնում ծովախեցգետնին, որը սատկած է թվում: Սակայն այն պահին, երբ աղջիկը փորձում է կծելով ուտել կենդանուն, այն հանկարծակիորեն սեղմում է նրա շուրթը: Այնուհետև բլոգերը փորձում է ազատվել իրեն ցավ պատճառող ծովախեցգետնից: