ԵՄ բնակիչները մինչև օգոստոսի 16-ը պետք է քվեարկեն,թե ինչպիսի ժամանակ են նախընտրում՝ ամառայի՞ն, թե՞ ձմեռային
ՀասարակությունԵվրամիությունում առցանց քվեարկություն է մեկնարկել, որը պետք է որոշի՝ կոնկրետ ինչպիսի ժամանակի մեկընդմիշտ կանցնեն ԵՄ բնակիչները, փոխանցում է DW-ն։
Հինգշաբթի, հուլիսի 5-ին Եվրահանձնաժողովը կայք է թողարկել, որտեղ ԵՄ երկրների բնակիչները կարող են մինչև օգոստոսի 16-ը քվեարկել, թե ինչպիսի ժամանակ են նախընտրում՝ ամառայի՞ն, թե՞ ձմեռային։
Սակայն քվեարկել ցանկացողների մեծ հոսքի պատճառով կայքը չդիմանալով ծանրաբեռնվածությանը՝ ժամանակավորապես չի գործում։ Իսկ հարցման համաձայն՝ գերմանացիների շուրջ 2/3-ը ամառային և ձմեռային ժամանակների անցումն անիմաստ է համարում և ցանկանում չեղարկել ամառային ժամանակը։
Եվրոպական երկրների շատ բնակիչներ բողոքում են, որ ամառային ժամանակի անցումը բացասաբար է ազդում իրենց ֆիզիկական վիճակի և հոգեկան առողջության վրա։