ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ Անանյան Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից 

Պետական պարտքի առումով 2020 թվականը պիկային է

Տնտեսություն

Վերջին շրջանում ՀՀ պետական պարտքը քննարկումների և մտահոգությունների առիթ է հանդիսանում։ Մեր անկախության շրջանում՝ բյուջեի պակասորդը ֆինանսավորելու և տնտեսության զարգացման նպատակով, տարիներ շարունակ Կառավարությունը վերցրել է վարկեր տարբեր միջազգային կառույցներից և պետություններից։ Սակայն պարտքի կտրուկ աճը տեղի է ունեցել 2008-2009 թվականների ճգնաժամին հաջորդած տարիներին։ Ոչ հեռավոր ապագայում երկրի արտաքին պարտքը մարելու ժամանակն է։ Նոր Հայաստանում փոփոխություններից հետո պայքար է սկսվել կոռուպցիայի և մենաշնորհների դեմ։ Թե ինչքանո՞վ դա կնպաստի արտաքին պարտքը մարելուն և ինչպիսին են պարտքը մարելու այսօրվա հնարավորությունները ԼՈւՐԵՐ.com-ը այս թեմաներով զրուցեց տնտեսագետ, ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների» կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանի հետ։

-Պարո՛ն Մարգարյան, պետական պարտքի ինչպիսի՞ պատկեր ունենք: Վերջին շրջանում կոռուպցիոն պայքարի շնորհիվ պետական բյուջե գումարների ավեացումը ինչպե՞ս կանդրադառնա պետական պարտքը մարելու վրա:

-Հակակոռուպցիոն պայքարը հավելյալ հնարավորություններ է ստեղծում, դա միանշանակ է, բայց ուղղակիորեն կապել պետական պարտքը մարելու հնարավորությունների հետ՝ ճիշտ չէ։ Ընդհանուր առմամբ պետական պարտքը 2018 թվականի մայիսի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 754 մլն դոլար, արտաքին՝ 4մլրդ  898 մլն, ներքին 1 մլրդ  260 մլն դոլար։ Հատկանշական է, որ վերջին ամիսներին մենք տեսնում ենք արտաքին պարտքը ոչ միայն չի աճում այլ նաև նվազել է։ Սա պաշտոնական վիճակագրության տվյալներով է։ Սովորաբար պարտքը աճում է,  երբ դու շատ ավելի մեծ չափով ես պարտք ներգրավում, քան սպասարկում։ Սա հիմնական սխեման է եղել, բայց այս տարվա 5 ամիսների կտրվածքով պարտքի ներգրավումը ավելի փոքր է եղել, քան սպասարկումը։ Այդ պատճառով հարաբերականորեն պարտքը որոշակիորեն նվազել է։ Եթե նայենք հարաբերակցային մասին՝ մայիսին պետական պարտքը 112 մլն դոլարով նվազել է։ Մեծ հաշվով լուրջ ռիսկեր պարտքը սպասարկելուց չկա։ Պետական պարտքի տոկոսները սպասարկելու տնտեսական հնարավորություններն ավելի վատը չեն, քան նախորդ տարիներին։

-Ի՞նչ եք կարծում, նոր Կառավարությունը պե՞տք է շարունակի նախորդի քաղաքականությունը և արտաքին պարտքն ավելացնի տնտեսությունը զարգացնելու համար:

-Արտաքին պարտքը ընդհանրապես սարսափելի չէ, եթե դու հնարավորություններ ունես այն սպասարկելու և խնդիրներ չստեղծելու տնտեսության մնացած հատվածների համար։ Բոլոր դեպքերում միջազգային ֆինանսական կազմակերպություններից էժան վարկային ռեսուրսների ներգարվումը, ցածր տոկոսներով կամ անտոկոս վարկերը ենթակառուցվածքների զարգացման մասով խնդիր չէ, եթե տնտեսության մեջ կա ներդրումային ակտիվություն։ Սցենարային առումով ցանկալի չէ, որ երկիրն ավելացնի արտաքին պարտքի բեռը, բայց եթե հնարավորություններն այդ պահին սահմանափակ են, և կան արտաքին աղբյուրներ` էժան, ցածր տոկոսով վարկերի, երկիրը գնում է այդպիսի քաղաքականության։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, ըստ էության, նա իրականացնում է  նախորդ կառավարության կողմից ներկայացված և հաստատված բյուջեն։ 2018 թվականի բյուջեն հաստատվել է անցյալ տարվա վերջին և այդ բյուջեն առաջանցիկ սցենարով կատարվում է։ Ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է։ Պետական պարտքի ֆինասավորման հնարավորությունները՝ ներքին, թե` արտաքին, միանգամայն բավարար են։ Եթե նայենք առաջիկա տարիներին՝ ինչ հնարավորություններ կան, դա կախված է նրանից, թե ինչպիսին կլինի հաջորդ տարվա բյուջեն, բայց, այնուամենայնիվ, պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերում այդ հնարավորություններն ու ռեսուրսներն ուրվագծված և ներկայացված են։

-Արտաքին պարտքը մարելու ժամանակը մոտենում է՝ ինչպիսի՞նն է ՀՀ հնարավորությունները:

-Դժվար տարիները Հայաստանի արտաքին պարտքի սպասարկելու տեսանկյունից 2020 և 2025 թվականներն են, մասնավորապես՝ 2020-ին պետք է 800 մլն դոլարի վարկային միջոցներ կամ ռեսուրսներ վերադարձվեն, խոսքը վերաբերում է Հայաստանի արտարժութային պետական պարտատոմսերի մարմանը։ Հնարավորությունների առումով 2020 թվականը պիկային է։ Սովորաբար այն վարկերը, որոնք պետական բյուջեից բարձր ծախսեր են ենթադրում՝ վերաթողարկվում են, այսինքն դա մարվում է, և դրան համապատասան նոր կամ ավելի մեծ ծավալով խմբաքանակ է թողարկվում։ Հեղափոխության  հետևանքով Հայաստանի  միջազգային կշիռն ավելացել իսկ ռիսկերը նվազել են։ Եթե նայենք պարտատոմսերի եկամտաբերությունը ինչպիսի դինամիկա է ունեցել վերջին ամիսներին, կտեսնենք, որ հենց  2020 թվականին մարվելիք պարտատոմսերի եկամտաբերությունը մոտ 4 ու կես տոկոս է։ Սա նշանակում է` վստահելիությունը և գրավչությունը Հայաստանի պետական պարտատոմսերի նկատմամբ ավելացել է։ Հնարավորությունների առումով, թե ներքին և, թե արտաքին պարտքի այսօրվա բեռը միանգամայն տանելի է։ Ռիսկերը, որ կարող են այս ընթացքում տնտեսական աճի խնդիրներ ստեղծել, կապված են ռազմաքաղաքական իրավիճակի, ռազմական ծախսերի հնարավոր կտրուկ ավելացման և լարվածության մեծացման հետ։

Մեզ համար առաջնային է, թե ինչպիսինն է երկրի իմիջը վարկառուների, միջազգային ֆինանսական կառույցների, դոնոր երկրների, միջազգային պարտատերերի, Փարիզյան ակումբի անդամ երկրների մոտ։ Հայաստանը ընթանում է դեմոկրատացման ճանապարհով, ինչը  կարող է էապես մեծացնել պարտքի վերակառուցման հնարավորությունները։ Չեմ կարծում, թե հարցը դրան կհասնի, բայց բոլոր դեպքերում Հայաստանի վարկանիշի բարձրացումը դոնորների, միջազգային վարկատուների մոտ էապես նվազեցնում է պարտքի հետ կապված ռիսկերը։

 Արմինե Արմենակյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինՄեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԱրման Թաթոյանը ներկայացրեց հիմնավորումներ, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմովԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ
Ամենադիտված