Նաոմի Քեմփբելը, Էշլի Գրեմը ու այլ աստղեր՝ Dolce & Gabbana Alta Moda-ի ցուցադրության ժամանակ
ՏեսանյութերԴոմենիկո Դոլչեն ու Ստեֆանո Գաբբանան փառահեղ միջոցառում են կազմակերպել՝ Dolce & Gabbana Alta Moda։
Ցուցադրությունը տեղի է ունեցել Կոմո լճի ափին, իսկ այնտեղ միայն աստղեր են բնակվում (օրինակ՝ Քլոունիները), բայց ամենակարևորն այն է, թե ինչպես է անցել այդ ցուցադրությունը։ Հավաքածուն ցուցադրել են երկու օրվա ընթացքում. առաջին օրը շոգենավի վրա, երկրորդ օրը՝ Տերեսիո Օլիվելլի այգում՝ Տրեմեցցոյում։ Ցուցադրությունը կազմակերպված է եղել միջնադարյան ոճով, որն այդքան շատ են սիրում դիզայներները։