«Միլան»-ը ներկայացրել է նոր մարզահագուստները (տեսանյութ)
Տեսանյութեր«Միլան»-ը ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային մարզահագուստները:
Ակումբի նոր հովանավորն է Puma-ն որը փոխարինել է Adidas-ին:
Գերմանական ընկերությունը միլանյան թիմի հետ համագործակցում էր 1998թ.-ից: Պայմանագիրը չեղարկվել է նախորդ տարի՝ Adidas-ի նախաձեռնությամբ, քանի որ իտալական ակումբի բաժնետոմսերը ձեռք են բերել չինացի ներդրողները:
Հիշեցնենք, որ «Միլան»-ը երկու տարով հեռացվել է եվրագավաթներից՝ ֆինանսական ֆեյեր-փլեյի կանոնները խախտելու համար: