ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Փաշինյանը խաղից դուրս է թողնում Ռուբեն Հայրապետյանին

Վերլուծական
Երեկ Հանրապետական մարզադաշտում կայացած «Լեգենդների խաղին» ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս անչափ ջերմ ընդունելության արժանացավ տրիբունաների կողմից: Ի դեպ՝ Փաշինյանը միայնակ չէր ժամանել Հանրապետական. նրա կողքին էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Սակայն ուշագրավն այս դրվագում ոչ թե Փաշինյանի ու Վանեցյանի ներկայությունն էր, այլ մեկ ուրիշ առանցքային անձի՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի բացակայությունը:
 
Լինելով նախկին իշխանությունների քրեաօլիգարխիկ հենասյուներից մեկը՝ Հայրապետյանը կարևորագույն խաղերին մշտապես Սերժ Սարգսյանի կողքին էր՝ կառավարական օթյակում: Հիմա, ինչ խոսք, իրավիճակ է փոխվել և «Նեմեց Ռուբոյի» բացակայությունը նոր իշխանության կողքին՝ աառավել քան խոսուն է: Գուցե նրան չե՞ն հրավիրել, կամ ի՞նքն է ողջամտություն դրսևորել՝ հասկանալով, որ հազարավոր մարզասերներ Նի-կոլ, Նի-կոլ վանկարկելուց հետո ինչ «հաճելի» խոսքեր կշռայլեն հայկական ֆուբոլի գերեզմանափորի հասցեին:
  
Հայրապետյանի գործերը վատ են նաև մարզադաշտից դուրս: Որոշ տեղեկությունների համաձայն, հայկական 5-6 ակումբներ մտադիր են բոյկոտել ՀՖՖ-ի կազմակերպած Բարձրագույն խմբի առաջնությունը և ստեղծել այլընտրանքային լիգա: Դրան ի պատասխան, Հայրապետյանն էլ որոշել է պրոֆեսիոնալ լիգա ստեղծել՝ ենթադրելով, որ ակումբները պետք է առանց երկմտելու մասնակցեն այդ մրցաշարին: Հողը փախչում է Հայրապետյանի ոտքերի տակից, և պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նախաձեռնությանբ ՀՖՖ-ի նախագահն ուղղակի «կուտ է տալիս» ակումբներին, որպեսզի նրանք չբոյկոտեն Բարձրագույն խմբի առաջնությունը: Հայրապետյանը և նրա խորհրդատուները չեն գիտակցում, որ ակումբները բոյկոտում են ոչ թե ՀՖՖ-ին, այլ հենց Հայրապետյան Ռուբենին, որը կործանել է մեր ֆուտբոլը: ՀՖՖ նախագահի ընտրության հարցում էլ ամեն ինչ հարթ չէ ընթանում. այստեղ ևս Հայրապետյանի «մտքի թռիչքը» մի շարք մախինացիաների է դիմել՝ ՀՀՖ նախագահի պաշտոնում իր վերընտրվելու գործը հեշտացնելու նպատակով: Բայց կարծես թե ամեն ինչ իզուր է: Դեռևս թավշյա հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը ծակ գնդակ էր տարել ՀՖՖ շենքի մոտ՝ հարյուրավոր ցուցարարների հետ միասին պահանջելով Հայրապետյանի հրաժարականը: Արդեն վարչապետ դառնալուց հետո, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով ՀՖՖ նախագահի մախինացիաներին, Փաշինյանը նշել էր, թե հուսով է՝ ՀՖՖ նախագահի ընտրությունները երկրպագուների սրտով կլինեն: Իսկ թե ինչ է ցանկանում յուրաքանչյուր քաղաքացի, ով անտարբեր չէ հայկական ֆուտբոլի ապագայի հանդեպ՝ գաղտնիք չէ, ինչպես և գաղտնիք չէ, որ Հայրապետյանի ներկայությունը հայկական ֆուտբոլում՝ ուղղակի թույլ չի տալիս, որպեսզի ներդրումներ արվեն, ակումբներ ստեղծվեն, քայլեր արվեն ֆուտբոլը զարգացնելու համար: Եվ այս իրավիճակն անհապաղ պետք է շտկվի: Հուսանք՝ Հայրապետյանի երեկվա բացական դրական մեսիջ է բոլոր ֆուտբոլասերների համար:
 
Ի դեպ, այսօր էլ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում շարունակել է ֆուտբոլային թեման՝ լուսանկար հրապարակելով հայազգի աշխարհահռչակ ֆուտբոլիստի՝ Յուրի Ջորկաեֆի հետ: Վերջինս, ըստ Փաշինյանի, պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ օժանդակել հայկական ֆուտբոլի զարգացմանը: Ջորկաեֆին շատերն էին տեսնում Հայաստանի հավաքականի մարզչի կամ ինչու ոչ՝ ՀՖՖ ղեկավարի պաշտոնում: Ի վերջո, այդ պաշտոնը պետք է զբաղեցնի մեկը, ով հասկանում է ֆուտբոլից և ֆուտբոլային մենեջմենթից: Իսկ Հայրապետյանի հեռացումը կազդարարի ոչ միայն հայկական ֆուտբոլի ազատագրումը, այլև հին համակարգի քրեաօլիգարխիկ սեգմենտի ևս մեկ կարկառուն ներկայացուցչի ֆիասկոն՝ Նոր Հայաստանում: Պատահական չէ Փաշինյանի այն հայտարարությունը, որ քաղաքական այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում, իրականում մշակութային մեծ հակամարտության հանգուցալուծում էին։ Բռնության մշակույթն ընդդեմ սիրո մշակույթի մրցակցությունում հաղթեց սիրո մշակույթը, իսկ նեմեց ռուբոների մշակույթը Նոր Հայաստանում պարզապես դատապարտված է վերանալու:
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված