Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 

Ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակվի

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, այսօր զորակոչվեց բանակ և իր դիմումի համաձայն՝ ծառայության կանցնի ՊԲ զորամասերից մեկում: Սա մտահոգությունների ալիք է բարձրացրել հասարակության մի հատվածի մոտ առ այն, որ  վարչապետի որդու՝ սահմանին ծառայելը կարող է մարտական զորամասի թիրախավորման առիթ հանդիսանալ: ԼՈւՐԵՐ.com-ը Գերագույն գլխավոր հրամանատարի որդու՝ սահմանին ծառայելու նպատակահարմարության վերաբերյալ զրուցեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ: Վերջինս նշեց, որ ողջունելի է վարչապետի կողմից որդուն ամենադժվար զորամաս ծառայության ուղարկելը, և դա օրինակ է  մյուս ծնողներին, որ իրենց զավակներին վստահաբար ուղարկեն սահման՝ ծառայելու:

«Բանակը հիմնվում է մի քանի կարևորագույն սկզբունքների վրա, որոնցից մեկն է՝ «Կատարի՛ր ինչպես ես», իսկ եթե Գերագույն գլխավոր հրամանատարը դիմում է այդ քայլին, ապա սա օրինակ է և անուղղակի բարոյական պարտադրանք մյուս ծնողներին, որ իրենց զավակներին ուղարկեն սահման»,-ասաց Նահապետյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ հնարավո՞ր է՝ վարչապետի որդու՝ սահմանին ծառայելը թիրախավորի այն հակառակորդի կողմից՝ Նահապետյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի որդու գտնվելու վայրը, զորամասի համարը, կամ թե որ դիրքում է ծառայում՝ չպետք է հրապարակվի:

«Դա գովազդելու բան չէ,-ասաց նա և հավելեց,-զինվորը միայն խրամատում մարտական հերթապահությունը չէ, որ իրականացնում է: Կան ծառայության այլ ոլորտներ, որտեղ ռիսկերն ավելի շատ են, քան սահմանին, կան այլ ռիսկային հաստիքներ: Զորամասի հրամանատարներն են որոշում, թե տվյալ զինծառայողի ծառայության համար առավել արդյունավետ տեղը որտեղ է: Կարծում եմ՝ նրանք, ովքեր զբաղված են պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անվտանգության ապահովմամբ՝ իրենց գործառույթների տիրույթում հասկանում են, թե ինչ վտանգներ կարող է սպառնալ, և ըստ դրա՝ ճիշտ որոշումներ կկայացնեն՝ եթե անգամ սահմանում ծառայելու անհրաժեշտություն կամ ցանկություն լինի»:

Զորամասի ներսում հրամանատարության կողմից հնարավոր կաշկանդվածության վերաբերյալ փորձագետը նշեց, որ դա չի կարող լինել, քանի որ յուրաքանչյուր զորամասի հրամանատար, յուրաքանչյուր զինծառայող, սպա՝ իրականցնում է իր ծառայությունները՝ համապատասխան կանոնագրքի:

«Հրամանատարի համար կարևոր չէ՝ ծնողն ով է, կարևորը՝ զինվորն իր պարտականություններն իրականացնի: Բանակը հիմնվում է 2 սյան վրա՝ լավ ծառայության համար խրախուսում, վատ ծառայության համար՝ պատիժ: Մենք գիտենք, որ մեր իրականության մեջ կա կողմանակալություն, որը շատ ավելի նվազ չափով տեղափոխվել է բանակ, սակայն նոր իշխանության քաղաքականությունն է՝ վերացնել կողմնակալությունը»,-ասաց Նահապետյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ
Ամենադիտված