Ո՞ւմ պետք է Փաշինյանը «երախտապարտ» լինի Հայաստանում իշխանափոխության համար. Ալիևը հանդես է եկել հերթական անադեկվատ հայտարարությամբ
ForeignSputnik--Ալիևը որոշել է Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» հաջողությանը հաղորդակից դառնալ։ Կառավարության ընդլայնված նիստին ելույթ ունենալիս նա ասել է, որ Ադրբեջանն իր ներդրումն է ունեցել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հարցում։
«Ուզում եմ ասել, որ մեր դերը ևս կա Հայաստանում Սերժ Սարգսյանի ռեժիմը քաղաքական դաշտից վերացնելու հարցում։ Չեմ ուզում խոսել այդ մասին և ուռճացնել մեր դերը։ Կարող եմ միայն ասել, որ մեկուսացման քաղաքականությունը, որը մենք վարում ենք Հայաստանի նկատմամբ, արդարացնում է իրեն», – ասել է նա։
Հարևան նախագահը խոստացել է հետագայում ևս շարունակել Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը։
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ: