«Էդմոն Մարուքյանը թող իրեն խորհուրդ տա»․ Մամիկոն Ասլանյան․ «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ նշել է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետո այժմ պետք է հրաժարական ներկայացնի Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մամիկոն Ասլանյանն այս կապակցությամբ նշեց. «Էդմոն Մարուքյանը խորհուրդ կարողանում է տա, թող իրեն խորհուրդ տա: Թե չէ ուրիշներին ուղիներ ցույց տալու մասնագետ է ու միշտ այդ ուղիներում սխալվում է: Հետեւաբար չեմ ուզում մեկնաբանել Մարուքյանի որեւէ ասած բան: Ես հրաժարականի համար հիմքեր չեմ տեսնում. իմ ամենօրյա աշխատանքն եմ կատարում ի շահ Վանաձորի` ՀՀ-ի օրենքներին եւ սահմանադրությանը համապատասխան: Հրաժարականի համար որեւէ պատճառ կա՛մ իմ գործողությունների, կա՛մ ժողովրդի հետ, կա՛մ իշխանության հետ իմ շփումների կոնտեքստում չեմ տեսնում»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: