«Ալաշկերտ»-«Սելթիկ». բուքմեյքերական կանխատեսումներ
ՍպորտԵրևանի «Ալաշկերտ»-ը սկսում է ելույթները Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:
Առաջին տուրում երևանան թիմը հուլիսի 10-ին «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկ»-ի հետ:
William Hill բուքմեյքերական կենտրոնը գնահատել է թիմերի հաղթանակի հնարավորությունը: Երևանի թիմի հաղթանակն ունի 13 գործակիցը, ոչ-ոքին` 5, հյուրերի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1.22:
Հանդիպումը կմեկնարկի 20:00ին: