Վալերի Օսիպյանը Կոտայքի բաժնի ոստիկանապետ է նշանակել
ՔաղաքականԿոտայքի բաժինը նոր ոստիկանապետ ունի: Այդ պաշտոնին նշանակվել է Հովհաննես Մարտիրոսյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ է նշանակվել Հովհաննես Մարտիրոսյանը»,-ասաց լրատվության վարչության պետի տեղակալը:
Նորանշանակ ոստիկանապետը նախկինում զբաղեցրել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալի պաշտոնը: