Աշխարհի առաջնության եզրափակչի առաջին մասնակիցը հայտնի է (տեսանյութ, լուսանկարներ)
VideoՄունդիալ 2018թ-ի եզրափակչի առաջին մասնակիցը հայտնի է:
Եզրափակչի ուղեգրի համար Սանկտ Պետերբուրգում հանդիպեցին Ֆրանսիայի ու Բելգիայի ընտրանիները:
Ֆրանսիացիները ավելի ուժեղ գտնվեցին և հաղթեցին նվազագույն հաշվով: Միակ գոլը 51-րդ րոպեին խփեց Սամուել Յումտիտին:
Աշխարհի գավաթի համար Ֆրանսիայի ընտրանին կմրցի Խորվաթիա-Անգլիա հանդիպման հաղթողի հետ:
Լուսանկարները` Daily Mail-ից