00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Բավարիա»-ն ուժեղ էր ՊՍԺ-ից (տեսանյութ)Պիզելիի` տուգանայինից փոխանցումն ու մրցակցի ինքնագոլը (տեսանյութ)Իվան Ռակիտիչի հանգիստը՝ կնոջ հետ (լուսանկարներ)Հանցախմբի անդամները սոցկայքերում պարծեցել են իրենց հարստությամբ ու ձերբակալվել (լուսանկարներ) Հայաստանից բլոգեր Nas Daily-ի հերթական տեսանյութը պատմում է պատերազմի վատ հետևանքների մասին Թորոսյանը կշարունակի Ալթունյանի «սուրբ» գործըՍահման. մեկ շաբաթում՝ 1300 կրակոցՎարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել. հարուցվել է քրգործ «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը Մենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք

«Մարտիկ»-ից՝ մարտնչող մարտիկներին

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ հարուցվել է քրեական գործ «Մարտիկ» հիմնադրամում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ։ Ստացվում է՝ զինվորներին «օգնելու» նպատակով բացված «Մարտիկ» հիմնադրամը չի գործել ըստ կանոնադրային նպատակների: 

Այն, որ տարիներ շարունակ պահանջվել է ներկայացնել, թե հիմնադրամում կուտակված գումարներով ինչ ծրագրեր է իրագործվել, ինչ գումարներ է ծախսվել բանակի համար, և այն, որ մինչ այս չէր բացահայտվել, վկայում է այն մասին, որ ինչ-որ անձնական շահ կա, որը գերակա է, քան երկրի անվտանգությունը: Սակայն հիմնադրամի վերաբերյալ հարցերն ավելի են խորացել հատկապես 2016–ի ապրիլյան պատերազմի օրերին, երբ ի հայտ են եկել բանակում առկա տարբեր խնդիրները:

Նկատենք, որ «Մարտիկ»-ի հիմնադիրների ցանկում են Սերժ Սարգսյանը, Սեդրակ Սեդրակյանն ու Արթուր Աղաբեկյանը: Այն հիմնադիրներից բացի ունի նաև հոգաբարձուների խորհրդի անդամներ, որոնց քարոզչությամբ էլ պետք է ավելանա հիմնադրամի մասնակիցների թիվը: Այսպիսով, նրանց թվում են նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Արցախի հերոս, նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը և այլք: Հատկանշական է նաև, որ ըստ կանոնադրության՝ հիմնադրամի գումարները կարող են ծախսվել միայն Նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պաշտպանության նախարարի համաձայնությամբ:

«Քրեական գործ են հարուցել, լավ են արել»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց ԼՂ նախկին փոխվարչապետ, Արցախի հերոս, «Մարտիկ» հիմնադրամի նախկին նախագահ Արթուր Աղաբեկյանը՝ չցանկանալով ավել որևէ բան ասել։

Նշենք, որ դեռևս 2011թ.-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատի էր տվել «Մարտիկ»-ին: Այն Արդարադատության նախարարությունից պահանջում էր տրամադրել հիմնադրամի կողմից ներկայացված հաշվետվությունների օրինակները, որն այդպես էլ չի ստացվել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց՝ հատկանշական է, որ «Մարտիկ»-ը հիմնադրվել է այն ժամանակվա Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և նրա տեղակալ Արթուր Աղաբեկյանի քավորությամբ:

«Պաշտոնական անձինք ստեղծել են մի հիմնադրամ և ստիպել զինվորներին վճարել իբրև թե կամավորական  հիմունքներով, սակայն հիմնադրամի գումարները զինծառայողներից հավաքվել են հարկադրաբար: Գլխավոր դատախազության կողմից քրեական գործ հարուցելը՝ զուտ գումարները ոչ արդյունավետ օգտագործելու համար՝ որակում եմ գլխավոր հանցագործությունը կոծկելու անգրագետ մոտեցում: Բարի լինեն՝ կարևոր խնդիրը՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, մարդկանց ստիպելու միջոցով գումարներ հավաքելու հիմքով քրեական գործ հարուցեն: Պետք է ի վերջո պարզվի՝ որտեղ է հիմնադրամը ծախսել գումարները: Իսկ Սեդրակյանի հեռացումը պայմանավորել «Մարտիկ» հիմնադրամով՝ կլիներ քավության նոխազի տարբերակը:»,- ասաց Սաքունցը: 

Ըստ նրա՝ պետք է պատասխանատվության ենթարկվեն «Մարտիկ»  հիմնադրամի հիմնադիրները՝ Սերժ Սարգսյանը, Արթուր Աղաբեկյանը. «Այդ կոռուպցիոն մեխանիզմն իրենք են հիմնադրել, որին հետևեց մյուս նմանատիպ հիմնադրամների ստեղծումը, այսինքն՝ այն կոռուպցիոն վարակիչ գաղափար է, որի օրինակը ցույց են տվել հենց նրանք՝ Պաշտպանության ն:ախկին նախարարն ու տեղակալը: Բացառիկ թույլիկ, խղճուկ այդ մոտեցումը, քավության նոխազների միջոցով պատասխանատվությունից խուսափելու, սովորական հանցագործություն կատարած անձի հոգեբանական խղճուկ վարքագիծն ուղղակի ապշեցուցիչ է: Հռետորական հարց՝ դուք էիք, հա՞ հայրենասիրությունից խոսում, ամո՛թ է»:

Նրա խոսքով՝ նախևառաջ պետք է կոռուպցիոն մեխանիզմի հիմնադիրները պատասխանատվության ենթարկվեն, որից հետո դրվի նպատակահարմարության հարցը՝ լուծարե՞լ հիմնադրամը, թե՝ ոչ:

Հիշեցնենք՝ պարզվել է, որ 2008-2017 թթ. ընթացքում «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կատարած վարչական ծախսերը 10 տոկոսով գերազանցել են ընդհանուր ծախսերը. գերածախսը կազմել է ընդհանուր 26.191.377 ՀՀ դրամի։ Այդպիսով, խախտվել են «Մարտիկ» հիմնադրամի կանոնադրության 5.5 կետի պահանջները, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել հիմնադրամին՝ առաջացնելով ծանր հետևանքներ: 

Սոնա Հարությունյան

դիտվել է 10542 անգամ
Լրահոս
22 Հուլ
Աստղաշենը շուտով նոր ջրագիծ կունենա. ԱՀ պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է SPFA-ի ներկայացուցիչներին Հայաստանում անձրև և ամպրոպ է սպասվում Բասկետբոլիստ Անդրե Սփայթ Մկրտչյանը հանդես կգա Եվրոպայում Անցյալի ոչ մի միջադեպ չի կարող ու չի ազդելու իմ ներկա և հետագա գործունեության վրա. Գեորգի Մուրադյան Դիմակավորված ավազակային հարձակում Երևանում. անհայտ անձը փոխանակման կետից խոշոր չափի գումար է հափշտակել. shamshyan.com«Փանիկ գյուղում ոչինչ տեղի չի ունեցել». 102-րդ ռազմակայանի հրամանատար (տեսանյութ) Աստղագուշակ՝ հուլիսի 22-ի համար Աճեմօղլուն գումար չի պահանջել. փոխվարչապետԾննդյան տարեթվի վերջին նիշը կօգնի նոր փաստեր իմանալ ձեր մասին Խորամանկ հնարք. լվացարանի խցանված անցքը միանգամից կբացվիՄենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք. Ռուբեն Շուխյան Աստված իսկապես գործ ունի անելու արդի Հայաստանում. Տիգրան Պասկևիչյան «Բավարիա»-ն ուժեղ էր ՊՍԺ-ից (տեսանյութ)Ի՞նչ կարող է Աճեմօղլուն տալ Հայաստանին, որ չի կարող անել Բագրատյանը Պիզելիի` տուգանայինից փոխանցումն ու մրցակցի ինքնագոլը (տեսանյութ)Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ մեկ-երկու կրակոց է հնչել. Արծրուն Հովհաննիսյան Գյումրիի բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած Արտակարգ դեպք ԵրևանումԿենդանակերպի 4 անմատչելի կանայք, ովքեր խենթացնում են տղամարդկանց Ընդամենը 2 րոպե, և ձեր կրունկները կլինեն իդեալական վիճակում, առանց որևէ ճաքի կամ կոշտ մաշկի Լևոն Մնացականյանը Արցախի ԱԳՆ-ում ներկայացրել է շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը Շուրջ 1200 սկաուտներ քայլեցին Երևանի փողոցներով Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանի և Անահիտ Զարդարյանի արվեստանոցներ Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Առեղծվածային դեպք. ձորում հայտնված ու մոխրակույտի վերածված Nissan-ի ետևի նստարանին հայտնաբերվել է մոխրացած դի (լուսանկարներ)Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բյուրականի աստղադիտարանին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիայի կարգավորման մարդասիրական ուղղությունները Իվան Ռակիտիչի հանգիստը՝ կնոջ հետ (լուսանկարներ)Հանցախմբի անդամները սոցկայքերում պարծեցել են իրենց հարստությամբ ու ձերբակալվել (լուսանկարներ) Հայաստանից բլոգեր Nas Daily-ի հերթական տեսանյութը պատմում է պատերազմի վատ հետևանքների մասին Թորոսյանը կշարունակի Ալթունյանի «սուրբ» գործըՍահման. մեկ շաբաթում՝ 1300 կրակոցՎարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել. հարուցվել է քրգործ «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը Մենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի աշխատակիցների կողմից պատճառված վնասը վերականգնվել է Դավիթ Տոնոյանը այցելել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտիՍոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի «Եթե սա կոչվում է վերահսկել, ապա պարզվում է՝ մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադն ու մոտակա գյուղերը». ՀՀ ՊՆ խոսնակԱնհիմն չէ կարծիքը, թե սոցցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների եւ մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում. ՓաշինյանՄհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին Գեղեցկուհի վոլեյբոլիստուհին՝ նոր ֆոտոշարքում (լուսանկարներ)«Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ. հարուցվել է քրգործ Կամ նմանը նմանին կգտնի, կամ՝ կվերանա. տխուր ժառանգության պտուղները...Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ 1-2 կրակոց է հնչել, սահմանային իրավիճակը հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան «Հայաստանն ունի բոլոր հայերի կարիքը». Արարատ Միրզոյան«Oրենքով գող» Քոնչոյին ոստիկանները բերման են ենթարկել (տեսանյութ)Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Սխալ, որից պետք է խուսափել ամեն գնով
Ամենադիտված
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիսՆոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը