«ՊԵԿ-ն անցել է նախկին իշխանության գործելաոճին. «Առավոտ»
Армянская пресса«Առավոտ» թերթը գրում է.
«ՊԵԿ-ն անցել է նախկին իշխանության գործելաոճին՝ մաքսազերծումն իրականացնում է տնտեսվարողների համար անընդունելի եւ կոռուպցիոն ռիսկերով հսկիչ-գներով մաքսազերծմանը՝ «Առավոտին» ահազանգել են փոքր ու միջին բիզնեսի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք պնդում են՝ վերջին օրերին մաքսայինում սկսել են կիրառել ՊԵԿ-ի կամայական հսկիչ-գները, եւ տնտեսվարողների ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը հաշվի չեն առնում:
Այս մի քանի տնտեսվարողները խնդրեցին չհրապարակել իրենց անունները՝ նշելով. «Մի քանի օր սպասենք, եթե տեսնենք, սա համատարած է, ապա, անպայման, մեր անուններով կխոսենք ու հայտարարություն կանենք: Այդ հսկիչ-գները երկար տարիներ բիզնեսի գլխացավանքն են եղել: Մաքսայինը մեր ապրանքը չէր մաքսազերծում ու մաքսազերծման իր «գինն» էր թելադրում: Ուզեինք-չուզեինք՝ ենթարկվում էինք իրենց հսկիչ-գներին, հակառակ դեպքում կամ պիտի կաշառք տայինք, կամ ապրանքը պիտի ամիսներով մնար պահեստում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում