Տեղեկատվական խայծ՝ հնաոճ ձեռագրով. «Կոմպասս» ՀԿ-ի հայտարարությունը
Society«Կոմպասս» գիտահետազոտական կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ն հայտարարություն է տարածել.
«Հայ Ձայն» կայքի կողմից հրապարակած ««Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժումը սնվում է սորոսյան դրամաշնորհներից» վերնագիրը կրող հոդվածի (http://haydzayn.am/p/67031 ) և դրա հետևանքով առաջացած սուբյեկտիվ շահարկումների համար հայտնում է շնորհակալություն` իր գործունեության և թափանցիկ աշխատելաոճի հետ հանրության մի ստվար զանգվածի ևս ծանոթացնելու համար:
Այո, «Կոմպասս»-ի գործունեության 4 տարիների ընթացքում իրականացրած 29 ծրագրերից երկուսը 2015թ.-ին ֆինանսավորվել են «Բաց հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի» կողմից: Դրանք են՝
«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե 2015» հետազոտությունը (4000 ԱՄՆ դոլար բյուջե)։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` http://compass-center.org/…/sahmanadrakan-popokhutyuneri-z…/, իսկ հետազոտության արդյունքների հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://mediafiles.digitalpomehost.com/…/Report-final-Compas…։
«Մեր փողերը, տեղեկացված լինելու մեր իրավունքը. Համայնքի վիզուալ բյուջե» ծրագիրը (Ընդհանուր բյուջեն՝ 24000 ԱՄՆ դոլլար, որից ԲՀՀ-Հայաստանից ստացված ֆինանսավորում՝ 15340 ԱՄՆ դոլար բյուջե), որի արդյունքում մշակվել է Գյումրի քաղաքի բյուջետային քաղաքականությունը և ստեղծվել է Հայաստանում համայնքային բյուջեի վիզուալ ներկայացման եզակի պլատֆորմ՝ http://compass-center.org/hy/visual-bujet/։
Օգտվելով առիթից՝ խորհուրդ ենք տալիս ծանոթանալ նաև «Կոմպասս» ՀԿ մյուս հետազոտությունների արդյունքներին՝ անցնելով հետևյալ հղումով՝ http://compass-center.org/hy/researches/։
Հպարտությամբ նշում ենք, որ Կարեն Պետրոսյանը «Կոմպասս» ՀԿ խորհրդի անդամն է և նրա ձեռներեցության զարգացման ուղղության պատասխանատուն:
Վերը նշված տեղեկատվական հարթակներում սույն երկու հրապարակային փաստերը համադրելու և դրանց «Կոմպասս» ՀԿ գործունեության հետ առնչություն չունեցող այլ նրբերանգներով համեմելու միջոցով էժան փորձ է արվել կապ ստեղծել «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ակտիվ անդամ Կարեն Պետրոսյանի՝ վերջին շրջանում ծավալած ՀԱԵ տեղ գտած խնդիների վերհանման, դրանց լուծման ուղղված քայլերի և համայնքային զարգացմանն ուղղված «Կոմպասս» ՀԿ ծրագրային գործողությունների միջև՝ թեկուզև 3 տարի ժամանակային խզումով: Ցավոք սույն տեղեկատվական խայծը նաև կուլ է տրվել «Կոմպասս» ՀԿ գործունեությունից և Կարեն Պետրոսյան մարդ տեսակի հետ անծանոթ որոշ անհատների կողմից:
Հավատարիմ մնալով «Կոմպասս»-ի գործունեության արժեքներին և առաքելությանը, քրիստոնեական արժեհամակարգին և նոր Հայաստանում սիրո ու համերաշխության մթնոլորտում բոլոր հարցերի հանգուցալուծման սկզբունքին՝ անդրադարձ չենք կատարի նման տեղեկատվական մանիպուլյացիաների պատվիրատուներին, որոնց հնաոճ ձեռագիրը մատնում է իրենց, և բոլոր հետևությունները թողնում ենք հանրությանը:
Մեր երկրում անդառնալի փոփոխությունները բոլորի կողմից խոհեմությամբ ընդունելու հույսով՝
«Կոմպասս» ՀԿ խորհուրդ