ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Արցախյան հիմնահարցը շուտափույթ կարգավորվողներից չէ

Վերլուծական

Վերջին օրերին Արցախի հիմնախնդրին հաճախակի անդրադարձ են կատարում ԱՄՆ-ի, Եվրամիության անդամ պետությունների եւ հատկապես Ռուսաստանի անկախ փորձագետներ, վերլուծաբաններ, անձինք, ովքեր, պատկերավոր ասած, ոչ պաշտոնապես, քողարկված, ներկայացնում են իրենց պետությունների իրական դիրքորոշումը։ Թեպետ Դուգինի պարագայում հենց ինքն է պնդում, որ իր դիրքորոշումը շատ էլ չի տարբերվում պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումից։ Շահարկվում է, թե իբր խնդրի կարգավորումն արդեն մոտ էր, արդեն կային հստակ ձեռք բերված պայմանավորվածություններ, իսկ Հայաստանի թավշյա հեղափոխությունը խափանեց համաձայնությունը, թե այսօր Հայաստանը հրաժարվում է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս ամենի մեջ ամենամտահոգիչն այն է, որ փորձ է արվում ներկայացնել, թե «գրավյալ» հինգ տարածքի վերադարձն Ադրբեջանին՝ հայկական կողմի շահից է բխում։ Նույնիսկ չի էլ ակնարկվում, թե դրա դիմաց Արցախի անկախությունը պետք է ճանաչվեր, միայն նշվում է, որ դա կհանգեցներ խաղաղության։

Հիմա փորձենք տրամաբանել։ Իսկապե՞ս այսօր առավել մոտ ենք խնդրի կարգավորմանը, քան, ասենք՝ 1994-ի մայիսին էինք՝ հրադադարի պայմանագիրը ստորագրելու պահին։ Միանշանակ՝ ոչ։ Պետք է արձանագրենք, որ Հայաստանն ու Արցախը, Ադրբեջանը եւ միջազգային հանրությունը խոսում են միանգամայն տարբեր լեզուներով։ Որպեսզի որեւէ տրամաբանական լուծում գտնվի, պետք է լինի ելակետ եւ միասնական չափման համակարգ։ Միջազգային հանրության համար նպատակը խաղաղությունն է՝ կողմերը պետք է գնան ամեն տեսակի զիջումների՝ հանուն կայուն խաղաղության երաշխավորման։ Սա, ի դեպ, հայտարարված նպատակն է, թե իրականում ինչ կարծիքի են ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունները եւ որքանով է միասնական այդ կարծիքը՝ այլ քննարկման առարկա է։ Ադրբեջանի համար բանակցություններում ելակետն այն վիճակն է, որ կար 1988-ին։ Իրենք համարում են, որ Լաչինը, Քելբաջարը, Աղդամը, Զանգելանը, Կուբաթլուն, Ֆիզուլին գրավյալ տարածքներ են, որ անհապաղ պետք է վերադարձվի իրենց, որից հետո քննարկեն, թե իրենք ինչ մակարդակի ինքնավարություն կարող են հատկացնել նախկին ԼՂԻՄ-ին։

Այստեղ մեզ համար շատ անհանգստացնող պետք է լինի «Հրապարակ» օրաթեթում հրապարակված տեղեկությունը, թե ՀՀ Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը չի կարողացել առարկել իր ռուս գործընկեր Պատրուշեւի առաջարկին, որ Արցախի խնդիրը կարգավորելի է փուլային տարբերակով։ Գիտենք, որ տասնամյակներ շարունակ համարվել է, որ առաջին փուլում հայկական կողմը պետք է դուրս բերի զորքերն իր վերահսկողության տակ գտնվող հինգ շրջաններից՝ վերեւում թվարկված յոթից հինգի մասին է խոսքը՝ հանած Լաչինն ու Քելբաջարը։ Հայկական կողմի տեսանկյունից՝ բանակցությունների համար հիմք կարող է լինել այսօր փաստացի առկա իրավիճակը, այն իրավիճակը, որ ունենք 1994-ի մայիսից։ Մեր փաստարկներն այն են, որ սահմանները գծվել են 94-ին, եւ հայկական կողմն ազատագրել է այն տարածքները միայն, որ երաշխավորում են Արցախի բնակչության անվտանգությունը։ Եթե հանձնենք Զանգելանն ու Կուբաթլուն, ապա Սյունիքը կհայտնվի այդ տարածքների ու Նախիջեւանի շրջափակման մեջ։ Իսկ Ադրբեջանն ապացուցել է, որ դիրքային առավելությունը կարող է օգտագործել նոր ռազմական ագրեսիայի համար։ Եթե հանձնենք Աղդամը, կվտանգվի Ստեփանակերտը։ Եվ այդպես շարունակ։ Այսինքն՝ ազատագրված տարածքներն այսօր տարածաշրջանային անվտանգության, խաղաղության պահպանման միակ իրական երաշխիքն են։ Եթե որոշակի տարածքներ ենք հանձնում՝ դրա փոխարեն պետք է ստանանք մնացյալ տարածքներով հանդերձ Արցախի՝ Ադրբեջանից անկախ ճանաչված կարգավիճակ եւ խաղաղության այլ իրական երաշխիքներ։

Խաղաղությունն իրոք մեծագույն արժեք է, որի համար զիջումներ ոչ միայն մենք, այլեւ Ադրբեջանը պետք է անի։ Խնդրի երկրորդ կողմն էլ կա։ 1994-ին սահմանները գծվեցին այն ամենաօպտիմալ տարբերակով, որ հայ-ադրբեջանական սահմանը հնարավորին կարճ լինի։ Այսօր եղած որեւէ տարածքի հանձնում կամ նույնիսկ նորի ավելացում՝ հանգեցնելու է շփման գծի մեծացման, ինչն առնվազն մարդկային լրացուցիչ ռեսուրսներ է պահանջելու սահմանների անվտանգությունը պահպանելու գործում։ Եզրակացությունը միակն է։ Այսօր հնարավոր չէ ունենալ Արցախի խնդրի կարգավորման որեւէ փաթեթ, որեւէ մեխանիզմ, որ ընդունելի կլինի թե՛ Ադրբեջանի համար, թե՛ Հայաստանի ու հայկական Արցախ պետության։ Իրականում, ներկայացվող ցանկացած առաջարկին դեմ են երկու կողմն էլ։ Ուրեմն, անկեղծորեն խնդրի կարգավորմանը նպաստել ձգտողները դեռ երկար ու տքնաջան պետք է աշխատեն կողմերի մոտեցումները մերձեցնելու համար եւ ոչ թե անեն հայտարարություններ, որոնց՝ իրականությանը համապատասխանությունը ստուգելն իսկ կարող է վնասել խաղաղարար գործընթացին։

Վարդան Վարդանյան   

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված