00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ամենաբարդ բանը դրանց հետ ապրելն է․ Արփի ԳաբրիելյանՆերդրողների ակնարկը Փաշինյանին. արտահերթ ընտրությունները՝ օրվա հրամայականԵրևանի որոշ թաղամասերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Ռուսաստանում առաջարկում են հանցագործություն համարել ամուսնու հեռախոսը ստուգելը Անընդունելի է հակադարձ ատելության խոսքեր ուղղելը. Ռուբեն ՄելիքյանՀայկ Մարությանը կլինի լավագույն քաղաքապետը․ Վահագն ԽաչատրյանՆշագեղձերը հեռացնելուց հետո բժիշկը բռնաբարել է հիվանդին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզվում են Նախագահ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ստեֆան Ռիշարի հետ Սամվել Ալեքսանյանի և Մհեր Սեդրակյանի «աջակցությունը»՝ հեղափոխությանը

Արտահերթ ընտրության չանցկացումը վտանգավոր է կառավարության համար

Կառավարության ծրագրով նախատեսվել է, որ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ մեր երկրում պետք է անցկացվեն ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում։

Օրենսդրությունն ընտրություններին նախապատրաստելու ուղղությամբ էլ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ զուգահեռաբար աշխատում են Ընտրական օրենսգրքի բարեփոխումների՝ վարչապետին կից հանձնաժողովն ու ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների աշխատանքային խումբը։ Եվ այդուհանդերձ, կան «մարգարեներ», որ ազդարարում են, թե վաղաժամկետ ընտրություներ չեն լինելու, որ ընտրությունները լինելու են հերթական՝ 2022 թվականին։ Աջ ականջը ձախ ձեռքով բռնելու սկզբունքով փորձ է արվում հիմնավորելու, թե իբր այսօրվա վիճակը շահեկան է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար, էլ ինչո՞ւ նա պետք է կազմակերպի արտահերթ ընտրություններ։ Իրականությունն այն է, սակայն, որ եթե նույնիսկ փորձենք կասկածի տակ դնել կառավարող թիմի անկեղծությունը, փորձենք ենթադրել, թե կառավարության ծրագրի իրականացման նկատմամբ հետեւողականության պակաս կարող է լինել, հենց պրագմատիկ հաշվարկների տեսանկյունից էլ գործող վարչապետին անհրաժեշտ է արտահերթ ընտրության անցկացումը ոչ ուշ, քան մինչեւ 2019 թվականի մայիսի ութը։

Դա այն ժամկետն է, որից հետո ԱԺ գործող կազմը վարչապետի հրաժարականի նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունի։ Ըստ Սահմանադրության վարչապետի հրաժարականի հարց չի կարելի բարձրացնել նրա նշանակումից հետո մեկ տարվա ընթացքում։ Ի՞նչ եք կարծում՝ չե՞ն փորձի ՀՀԿ եւ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունները պալատական իշխանափոխություն իրականացնել դրա օրենսդրական իրավունքն ստանալու պահից։ Հաստատ կփորձեն, քանզի գիտակցում են, որ նոր ընտրությունների դեպքում շատ ավելի քիչ մանդատներ են ստանալու, քան այսօր ունեն։ Հանրապետականն ընդհանրապես կարող է խորհրդարանում չհայտնվել։

Այդ կուսակցության մոտ այսօր ճիշտ նույն վիճակն է, որ կար ՀՀՇ-ի մոտ 1998-ի փետրվարից (Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից) հետո։ Այն ժամանակ էլ ՀՀՇ-ն էր խորհրդարանական դասական ընդդիմության փայլուն օրինակ ծառայում, ՀՀՇ-ի պատգամավորներն էին ինտելեկտուալ ճնշում բանեցնում, բայց միեւնույն է՝ դրանից հետո այլեւս երբեք ՀՀՇ-ն չկարողացավ հաղթահարել ԱԺ մուտք գործելու համար պահանջվող նվազագույն շեմը։ Կա հնարավորին սեղմ ժամկետներում արտահերթ ընտրություներ անցկացնելու եւս մեկ պրագմատիկ պատճառ՝ «դրսի», հատկապես Արեւմուտքի պրեսսինգն այս ուղղությամբ։ ԱՄՆ դեսպանությունից, միջազգային իրավապաշտպան կառույցներից արդեն հաճախակի են նկատվում ակնարկներ, որ լեգիտիմ իշխանություն ձեւավորվում է միմիայն ընտրություների միջոցով։ Իսկ մենք այսօր, որքան էլ բացականչենք, որ կառավարությունը ժողովրդի անվերապահ վստահությունն է վայելում, որքան էլ դա իրականություն լինի, չունենք ընտրություններով ձեւավորված իշխանություն։ Իշխանությունն ընտրությունների միջոցով լեգիտիմացնելն օրվա հրամայական է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։ Դա նրան լրացուցիչ վստահություն կհաղորդի «դրսերի» հետ հարաբերություներում։

Վարդան Վարդանյան

դիտվել է 6433 անգամ
Լրահոս
26 Սեպ
ՀՀ վարչապետը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին Թուրքիայի բռնապետը արհամարհե՞լ է Թրամփին ՀՀ վարչապետը և Լիբանանի նախագահը կարևորել են ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը Յոհաննես Հանը Նիկոլ Փաշինյանին վստահեցրել է, որ ԵՄ-ն շարունակական աջակցություն կցուցաբերի Հայաստանի բարեփոխումներին Կենդանակերպի ամենաանկախ կանայք Հայաստանի երիտասարդությունը ցույց տվեց ժողովրդավարությունն առաջ մղելու հարցում իր ձայնն օգտագործելու ներուժը. Անտոնիու Գուտերեշ Լուծույթ, որը վերացնում է ոտքերի բոլոր տեսակի ցավերը․ սա փորձել է պետք Գարեգին Բ կաթողիկոսը ներկա կգտնվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը Թրամփը ՄԱԿ-ում խոսեց, որպես աշխարհի միակ գերտերության նախագահ Ֆոտոշարք․ մերկ բալետը՝ Նյու Յորքի տանիքներում. մեծերի համար ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ Հարոյանը որպես ավագ օգնել է «Ուրալ»-ին հաղթել Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Կառավարության շենքի դիմացից դուրս կբերվեն կայանված մեքենաներըԿառավարության նախկին աշխատակցուհին բաց նամակով դիմում է Նիկոլ Փաշինյանին և նոր մանրամասներ հայտնում. Ինչ է կատարվում կառավարության ներսումՈստիկանները բացահայտել են 8 տարի առաջ կատարված ավազակային դեպք (տեսանյութ) Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն ՀՀ տարածքում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն Լևոն Երանոսյանին մեղադրանք առաջադրվեց. քանի տարի է սպառնում նրան՝ մեղադրանքն ապացուցելու դեպքում Որո՞նք են սահմանային լարվածության աճի հնարավոր պատճառները Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ՀՀ ԱԳՆ ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառելու 12 ռուսական ընկերությունների նկատմամբ ԲՀԿ-ական պատգամավորը ԱԺ-ն ցրելու հիմքեր չի տեսնում. հայտարարությունՎարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը Աշոտ Հակոբյանը հանդիպել է կառավարության դիմաց բողոքի ցույց կազմակերպած «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրենի հետ Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի Սահմանդրական դատարանի նախագահ Ինետա Զիեմելեին «Յուրաքանչյուր աշխատանք անում եմ այնպես, որ մյուսին նման չլինի». երգչուհի Ռիփփին նոր ֆոտոշարք ունի Բացվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին նվիրված ցուցահանդեսը Դեսպան Բադեյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի Էմիրի հետ Բաթումում տոնել են ՀՀ անկախության 27-ամյակը Բակո Սահակյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը Ամենաբարդ բանը դրանց հետ ապրելն է․ Արփի ԳաբրիելյանՆերդրողների ակնարկը Փաշինյանին. արտահերթ ընտրությունները՝ օրվա հրամայականԹուրքիայում տոննաներով ձուկ է գետի ափ նետվել (տեսանյութ) Անատի Սաքանյանի նոր սեքսուալ ֆետոշարքը Երևանի որոշ թաղամասերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Ռուսաստանում առաջարկում են հանցագործություն համարել ամուսնու հեռախոսը ստուգելը Անընդունելի է հակադարձ ատելության խոսքեր ուղղելը. Ռուբեն ՄելիքյանՀայկ Մարությանը կլինի լավագույն քաղաքապետը․ Վահագն ԽաչատրյանՆշագեղձերը հեռացնելուց հետո բժիշկը բռնաբարել է հիվանդին Սանկտ Պետերբուրգի բնակչուհին յուրահատուկ կերպով «պատժում» է անվայել պահվածքով տղամարդկանց (տեսանյութ)«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզվում են Քլոե Քարդաշյանի նոր ու գայթակղիչ կերպարը Նախագահ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ստեֆան Ռիշարի հետ Սամվել Ալեքսանյանի և Մհեր Սեդրակյանի «աջակցությունը»՝ հեղափոխությանը Լիլուն կրքոտ հոլովակ է հրապարակել Չի՛ կարելի հայ զինվորներին Սիրիա ուղարկել. Տիգրան Խզմալյանը բողոքի ակցիա է կազմակերպել
Ամենադիտված