00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ամենաբարդ բանը դրանց հետ ապրելն է․ Արփի ԳաբրիելյանՆերդրողների ակնարկը Փաշինյանին. արտահերթ ընտրությունները՝ օրվա հրամայականԵրևանի որոշ թաղամասերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Ռուսաստանում առաջարկում են հանցագործություն համարել ամուսնու հեռախոսը ստուգելը Անընդունելի է հակադարձ ատելության խոսքեր ուղղելը. Ռուբեն ՄելիքյանՀայկ Մարությանը կլինի լավագույն քաղաքապետը․ Վահագն ԽաչատրյանՆշագեղձերը հեռացնելուց հետո բժիշկը բռնաբարել է հիվանդին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզվում են Նախագահ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ստեֆան Ռիշարի հետ Սամվել Ալեքսանյանի և Մհեր Սեդրակյանի «աջակցությունը»՝ հեղափոխությանը

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում «Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետներին ներկայացրել է Հայաստանի զարգացման իր տեսլականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է «Կարնեգի  Եվրոպա» հետազոտական կենտրոնը: Այստեղ նա հանդիպել է կենտրոնի փորձագետների, ինչպես նաև ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նախ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, խաղաղ թավշյա հեղափոխությանն ու ընթացող փոփոխություններին, ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը, գործադիրի մյուս առաջնահերթությունները, այդ թվում՝ տնտեսության ոլորտում, Հայաստան-ԵՄ հարաբերություններում և պատասխանել ներկաների մի շարք հարցերի:

«Մենք հաղթահարել ենք մեր սեփական վախերը և իրագործել սիրո և համերաշխության հեղափոխություն՝ վերացնելով ինքնավերարտադրվող իշխանությունը` դրանով ինքներս մեզ և աշխարհին հայտարարելով, որ երբեք էլ թույլ չենք տա, որ մեկ անձը որոշում կայացնի բոլորի անունից: Հայաստանի քաղաքացին հաղթահարել է այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են՝  կոռուպցիան, անարդարությունը, ոչ արդյունավետ կառավարումը: Մենք գտնվում ենք արագ փոփոխությունների օգնությամբ ավելի բարգավաճ, ներառական և արդիականացված Հայաստան կերտելու նոր փուլում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ տեղի ունեցած հեղափոխության մեջ գոյություն չունի աշխարհաքաղաքական համատեքստ, և նոր կառավարությունը չի ծրագրում որևէ արտաքին քաղաքականության առանցքային փոփոխություններ կամ կտրուկ շրջադարձեր: «Հայաստանի նոր կառավարությունը ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի արմատախիլ արվեն մեր զարգացումը դանդաղեցնող բոլոր խոչընդոտները»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ պայքարն օրակարգային առաջնահերթություն է և հավելել, որ արդեն իսկ բացահայվել են կոռուպցիայի մի շարք խոշոր դեպքեր: «Այսօր նախկինում արտոնյալ կարգավիճակ ունեցած անձինք զգում են արդարադատության ողջ խստությունը: Բոլոր գործերի քննությունները կիրականացվեն խստորեն՝ համաձայն օրենքի: Մեկ այլ կարևոր հանձնառություն է՝ կազմակերպել իսկապես ազատ և արդար ընտրություններ: Հիմա Հայաստանի քաղաքացիները գիտեն, որ իրենց ձայնը կշիռ ունի: Այսուհետ ընտրական գործընթացը կեղծելու և քաղաքացիների վստահությունը խարխլելու հնարավորություն չի լինի: Ուստի մենք նախաձեռնել ենք ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ներառական գործընթաց: Մենք ապահովելու ենք դատական համակարգի անկախությունը, հաստատակամորեն արմատախիլ կանենք կոռուպցիայի մեջ թաթախված նախկին դատական համակարգի արատավոր պրակտիկան»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ վերոհիշյալ միջոցառումները կստեղծեն բարենպաստ միջավայր տնտեսական զարգացման համար, որը կառավարությունը համարում է ազգային անվտանգության առանցքային բաղադրիչ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսության յուրաքանչյուր բնագավառում կառավարությունը կստեղծի հավասար պայմաններ բիզնեսի մրցունակ գործունեության համար: Նա նկատել է, որ գործնականում Հայաստանի տնտեսության առավել մրցունակ ոլորտները՝ ՏՏ-ն, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունն արագորեն աճում են: «Մեր աշխարհագրական դիրքը, խորը գիտելիքներով և միջմշակութային կապերով օժտված  մարդկային ռեսուրսները, հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը երկրի մրցունակության հատկանիշներն են, և մեր հասարակությունն ինձ վստահություն է ներշնչում, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ ենք, որը մեր տնտեսական զարգացման համար հսկայական հնարավորություններ է բացել: Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստանի եվրոպական օրակարգին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի համար եղել է կարևոր գործընկեր համապարփակ ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումների իրականացման գործում: «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացել ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում: Դրա արդյունավետ իրականացումը կնպաստի ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը, ավելի լավ ներդրումային միջավայրի ստեղծմանը, գործարարության կայունության և կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով ԼՂ  հակամարտության մասին՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ լուծմանը` հիմնված խնդրի կարգավորման գործում միջազգային մանդատ ունեցող միակ բանակցային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվող սկզբունքների ու մոտեցումների վրա: «Արցախի ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի: Հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի փոխզիջման վրա: Ինչպես ցանկացած այլ ժողովրդավար երկիր՝ Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ հարձակում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 1008 անգամ
Լրահոս
26 Սեպ
ՀՀ վարչապետը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին Թուրքիայի բռնապետը արհամարհե՞լ է Թրամփին ՀՀ վարչապետը և Լիբանանի նախագահը կարևորել են ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը Յոհաննես Հանը Նիկոլ Փաշինյանին վստահեցրել է, որ ԵՄ-ն շարունակական աջակցություն կցուցաբերի Հայաստանի բարեփոխումներին Կենդանակերպի ամենաանկախ կանայք Հայաստանի երիտասարդությունը ցույց տվեց ժողովրդավարությունն առաջ մղելու հարցում իր ձայնն օգտագործելու ներուժը. Անտոնիու Գուտերեշ Լուծույթ, որը վերացնում է ոտքերի բոլոր տեսակի ցավերը․ սա փորձել է պետք Գարեգին Բ կաթողիկոսը ներկա կգտնվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը Թրամփը ՄԱԿ-ում խոսեց, որպես աշխարհի միակ գերտերության նախագահ Ֆոտոշարք․ մերկ բալետը՝ Նյու Յորքի տանիքներում. մեծերի համար ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ Հարոյանը որպես ավագ օգնել է «Ուրալ»-ին հաղթել Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Կառավարության շենքի դիմացից դուրս կբերվեն կայանված մեքենաներըԿառավարության նախկին աշխատակցուհին բաց նամակով դիմում է Նիկոլ Փաշինյանին և նոր մանրամասներ հայտնում. Ինչ է կատարվում կառավարության ներսումՈստիկանները բացահայտել են 8 տարի առաջ կատարված ավազակային դեպք (տեսանյութ) Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն ՀՀ տարածքում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն Լևոն Երանոսյանին մեղադրանք առաջադրվեց. քանի տարի է սպառնում նրան՝ մեղադրանքն ապացուցելու դեպքում Որո՞նք են սահմանային լարվածության աճի հնարավոր պատճառները Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ՀՀ ԱԳՆ ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառելու 12 ռուսական ընկերությունների նկատմամբ ԲՀԿ-ական պատգամավորը ԱԺ-ն ցրելու հիմքեր չի տեսնում. հայտարարությունՎարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը Աշոտ Հակոբյանը հանդիպել է կառավարության դիմաց բողոքի ցույց կազմակերպած «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրենի հետ Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի Սահմանդրական դատարանի նախագահ Ինետա Զիեմելեին «Յուրաքանչյուր աշխատանք անում եմ այնպես, որ մյուսին նման չլինի». երգչուհի Ռիփփին նոր ֆոտոշարք ունի Բացվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին նվիրված ցուցահանդեսը Դեսպան Բադեյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի Էմիրի հետ Բաթումում տոնել են ՀՀ անկախության 27-ամյակը Բակո Սահակյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը Ամենաբարդ բանը դրանց հետ ապրելն է․ Արփի ԳաբրիելյանՆերդրողների ակնարկը Փաշինյանին. արտահերթ ընտրությունները՝ օրվա հրամայականԹուրքիայում տոննաներով ձուկ է գետի ափ նետվել (տեսանյութ) Անատի Սաքանյանի նոր սեքսուալ ֆետոշարքը Երևանի որոշ թաղամասերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Ռուսաստանում առաջարկում են հանցագործություն համարել ամուսնու հեռախոսը ստուգելը Անընդունելի է հակադարձ ատելության խոսքեր ուղղելը. Ռուբեն ՄելիքյանՀայկ Մարությանը կլինի լավագույն քաղաքապետը․ Վահագն ԽաչատրյանՆշագեղձերը հեռացնելուց հետո բժիշկը բռնաբարել է հիվանդին Սանկտ Պետերբուրգի բնակչուհին յուրահատուկ կերպով «պատժում» է անվայել պահվածքով տղամարդկանց (տեսանյութ)«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզվում են Քլոե Քարդաշյանի նոր ու գայթակղիչ կերպարը Նախագահ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ստեֆան Ռիշարի հետ Սամվել Ալեքսանյանի և Մհեր Սեդրակյանի «աջակցությունը»՝ հեղափոխությանը Լիլուն կրքոտ հոլովակ է հրապարակել Չի՛ կարելի հայ զինվորներին Սիրիա ուղարկել. Տիգրան Խզմալյանը բողոքի ակցիա է կազմակերպել
Ամենադիտված