Ողբերգական ավտովթար
ՀայաստանShamshyan.com-ը գրում է, որ հուլիսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 66-ամյա Մարտիկ Գրիգորյանը իր վարած Москвич մակնիշի 18 ՏՏ 944 համարանիշի ավտոմեքենայով Եղեգնաձոր-Հերմոն ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել բետոնե էլեկտրասյանը։
Վարորդ Մ. Գրիգորյանին ավտոմեքենայից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Մ. Գրիգորյանը մահացել է։
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ: