Ջոկովիչը Ուիմբլդոնի կիսաեզրափակչում է, Ֆեդերերը՝ ոչ
ՍպորտՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ:
Ջոկովիչը տղամարդկանց մենախաղի ¼ եզրափակչում մրցում էր ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ: 2 ժամ 34 րոպե ձգված մրցախաղում սերբ Ջոկովիչը գերազանցեց մրցակցին 6:3, 3:6, 6:2, 6:2 հաշվով և դուրս եկավ Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ:
Իսկ ահա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս մնաց հետագա պայքարից զիջելով ՀԱՀ ներկայացուցիչ Քևին Անդերսոնին:
Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան: Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան: