00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի անոնսը Շախմատի տղամարդկանց հավաքականի հաջորդ մրցակիցը Թուրքիան է. օլիմպիադա ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ-ն նոր մանրամասներ է ներկայացնում Վովայի Արշակի որդին և քրեական գործը. նոր զարգացումներ. «Ժողովուրդ» Մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր. ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին Օրվա խորհուրդըԱմենաբարդ բանը դրանց հետ ապրելն է․ Արփի ԳաբրիելյանՆերդրողների ակնարկը Փաշինյանին. արտահերթ ընտրությունները՝ օրվա հրամայականԵրևանի որոշ թաղամասերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Դեբեդ գետի վրա կառուցվող ՀԷԿ–ի դեմ բողոքի ակցիան շարունակվում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փրկենք Դեբեդը» նախաձեռնության անդամներն արդեն երկրորդ օրն է՝ իրազեկման ակցիա են իրականացնում Լոռու մարզի մի քանի համայնքներում՝ փորձելով հանրության ուշադրությունը սևեռել Շնող համայնքում՝ Դեբեդ գետի վրա կառուցվող ՀԷԿ–ի վրա։ Քաղաքացիներն ահազանգում են՝ ՀԷԿ–ի կառուցումը բացասական հետևանքներ կարող է ունենալ թե՛ շրջակա միջավայրի և թե՛ տարածքի զբոսաշրջության զարգացման վրա:

Նախաձեռնության անդամ Վահե Աղամյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց մեկնակետը եղել է Ախթալայի քաղաքապետարանը, այնտեղից գնացել են Թեղուտ, այնուհետև՝ Ալավերդի, որտեղ փողոցներում քայլերթ են իրականացրել։ Հաջորդ համայնքը եղել է Թումանյանը։

Ալավերդու և Թումանյանի բոլոր առափնյա թաղամասերով շրջել են՝ իրազեկելով մարդկանց Շնողի ՀԷԿ–ի մասին, տեղեկացնելով, թե որտեղ է այն լինելու և ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Նախաձեռնության անդամները խորհրդակցել են նաև բժիշկների և բնապահպանների հետ։ Բժիշկներն իրենց ասել են, որ գետի ջրի նվազումը համաճարակների վտանգ կարող է ստեղծել, կլինեն ճահճային գոյացություններ, մոծակների թիվը կավելանա։ Ի վերջո ջրի պակասը բերելու է աղիքային հիվանդությունների ավելացման։ Բնապահպաններն էլ նշել են, որ եթե գետն իր հզորությամբ չի հոսում, ջերմաստիճանը ձորում փոխվում է, և գետը, օրինակ, ձմռանը չի սառչում։ Շրջակա միջավայրում օդի ջերմաստիճանը բավական տաք է լինում, մերձարևադարձային գոտի է դառնում։ Զրույցի պահին իրազեկման ակցիան դեռևս շարունակվում էր։ Ակտիվիստները Թումանյան համայնքի փողոցներում բարձրախոսով ներկայացնում էին իրավիճակը, և ըստ Աղամյանի, մարդկանց մեծամասնությունը դեմ է կառուցմանը։

Քաղաքացիների պահանջը մեկն է՝ պետությունն իր էներգետիկ–ռազմավարական ծրագրերից պետք է հանի այս նախագիծը, որը տեղադրված է ՀՀ էներգետիկայի նախարարության կայքում։

«Ուզում ենք այն հանվի, քանի որ այն մեր շահերին ու շրջակա միջավայրին վնաս է պատճառելու։ Եվ մեր պայքարը ոչ թե անձերի, այլ այս ծրագրի դեմ է։ 2017 թ. օգոստոսի 10–ին կառավարությունը թույլ է տվել, որպեսզի այդտեղ աշխատանքներ սկսվեն։ Շարժումը սկսվել է դեռևս այն ժամանակ, պարզապես՝ սոցիալական հարթակում։ Դա առաջին քայլն էր։ Երկրորդ քայլն իրազեկումն է։ Երրորդ քայլը կլինի տարբեր զբոսաշրջային կազմակերպությունների, հյուրատների ու ռեստորանների ներկայացուցիչների հետ հանդիպումը։ Դեբեդի չորացումը զգալի վնաս է հասցնելու զբոսաշրջությանը։ Մեր նպատակը ծրագրի հետկանչումն է։

Մենք ունենք պետական ուղղվածություն զբոսաշրջությունը Հայաստանում զարգացնելու և, միևնույն ժամանակ, ՀԷԿ–եր կառուցելու պետական ծրագիր։ Այս ՀԷԿ–ը, որ կառուցվելու է զբոսաշրջության կարևորագույն կենտրոն Թումանյանի շրջանում, հակասում է զբոսաշրջության զարգացման ծրագրին։ Վաղվանից (այսօրվանից–խմբ.) արդեն փակ հանդիպումներ են իրականացվելու։ Հանդիպումներ կլինեն նաև Երևանում»,– նշեց նա։

Իրազեկման ակցիայից հետո կառավարության անդամները հավանաբար տեղյակ են խնդրին։ Նրանց կողմից ինչ–որ արձագանք եղե՞լ է հարցին Աղամյանը պատասխանեց, որ ո՛չ, չի եղել, բայց Ալավերդու քաղաքային ավագանին պաշտոնապես որոշում է կայացրել, որ դեմ է ՀԷԿ–ի կառուցմանը։ Ավագանու կողմից դիմում եղել է բնապահպանության նախարարությանը, նշել են, որ սա առաջնային լուծում պահանջող խնդիր է։ Նախաձեռնության անդամներից Ալբերտ Ջավախյանի խոսքով էլ՝ կառավարությունը թույլ է տվել ներդրողների փակ ակումբին կառուցել Շնող ՀԷԿ–ը, որն ընդգրկում է գետի 60 կմ հատվածը։ Ջավախյանը տարակուսում է. «Դեբեդ գետի երկարությունը 80 կմ է, որից 16 կմ–ը հոսում է Վրաստանում, 74 կմ–ը՝ Հայաստանում, որից 60 կմ–ը, ստացվում է, վերանում է»։

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 1743 անգամ
Լրահոս
26 Սեպ
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի անոնսը Շախմատի տղամարդկանց հավաքականի հաջորդ մրցակիցը Թուրքիան է. օլիմպիադա ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ Ինչ ունեցվածք ունի Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորը. «Ժողովուրդ» Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ-ն նոր մանրամասներ է ներկայացնում Վովայի Արշակի որդին և քրեական գործը. նոր զարգացումներ. «Ժողովուրդ» Բնակիչները կպահանջեն Գարիկ Սարգսյանի հրաժարականը. «Ժամանակ» Քանի երթուղի է փակվել, և որոնք են դրանք. «Ժողովուրդ» Մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր. ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին Օրվա խորհուրդըԱրտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կգնա զգալի կադրային տեղաշարժերի. «Փաստ»Պզոյի խմբավորման գործով դատապարտվածը պաշտոն է ստացել. «Ժամանակ»ԵԿՄ-ում հակահեղափոխական ճամբարի ներկայացուցիչները «մուտիտ» են անում. «Ժամանակ»Նիկոլ Փաշինյանը և Գարեգին Բ-ն ԱՄՆ-ում միասին մի շարք միջոցառումների են մասնակցել. «Հրապարակ»Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից. «Հրապարակ»ԲՀԿ-ի համար ընտրություների արդյունքները շատ անսպասելի են եղել. «Հրապարակ»Արտաշատի քաղաքապետը «կրոնափոխ» լինելու ճանապարհին է. «Հրապարակ»Դեսպաններին հետ կանչելու գործընթացը շարունակվում է. «Ժողովուրդ»Մարտի 1-ի պատասխանատուներից մեկը վերադարձել է Հայաստան. «Ժողովուրդ»ՀՀ վարչապետը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին Թուրքիայի բռնապետը արհամարհե՞լ է Թրամփին ՀՀ վարչապետը և Լիբանանի նախագահը կարևորել են ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը Յոհաննես Հանը Նիկոլ Փաշինյանին վստահեցրել է, որ ԵՄ-ն շարունակական աջակցություն կցուցաբերի Հայաստանի բարեփոխումներին Կենդանակերպի ամենաանկախ կանայք Հայաստանի երիտասարդությունը ցույց տվեց ժողովրդավարությունն առաջ մղելու հարցում իր ձայնն օգտագործելու ներուժը. Անտոնիու Գուտերեշ Լուծույթ, որը վերացնում է ոտքերի բոլոր տեսակի ցավերը․ սա փորձել է պետք Գարեգին Բ կաթողիկոսը ներկա կգտնվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը Թրամփը ՄԱԿ-ում խոսեց, որպես աշխարհի միակ գերտերության նախագահ Ֆոտոշարք․ մերկ բալետը՝ Նյու Յորքի տանիքներում. մեծերի համար ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ Հարոյանը որպես ավագ օգնել է «Ուրալ»-ին հաղթել Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Կառավարության շենքի դիմացից դուրս կբերվեն կայանված մեքենաներըԿառավարության նախկին աշխատակցուհին բաց նամակով դիմում է Նիկոլ Փաշինյանին և նոր մանրամասներ հայտնում. Ինչ է կատարվում կառավարության ներսումՈստիկանները բացահայտել են 8 տարի առաջ կատարված ավազակային դեպք (տեսանյութ) Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն ՀՀ տարածքում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն Լևոն Երանոսյանին մեղադրանք առաջադրվեց. քանի տարի է սպառնում նրան՝ մեղադրանքն ապացուցելու դեպքում Որո՞նք են սահմանային լարվածության աճի հնարավոր պատճառները Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ՀՀ ԱԳՆ ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառելու 12 ռուսական ընկերությունների նկատմամբ ԲՀԿ-ական պատգամավորը ԱԺ-ն ցրելու հիմքեր չի տեսնում. հայտարարությունՎարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը Աշոտ Հակոբյանը հանդիպել է կառավարության դիմաց բողոքի ցույց կազմակերպած «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրենի հետ Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի Սահմանդրական դատարանի նախագահ Ինետա Զիեմելեին «Յուրաքանչյուր աշխատանք անում եմ այնպես, որ մյուսին նման չլինի». երգչուհի Ռիփփին նոր ֆոտոշարք ունի Բացվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին նվիրված ցուցահանդեսը
Ամենադիտված