Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում է Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆ Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ ՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է Քյարամյանը ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Վարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը 

Նոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը

Վերլուծական

ՆԱՏՕ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովի հռչակագրում Հայաստանի և տարածաշրջանի երկրների մասին մեկ պարբերություն կա, որում, մասնավորապես, ասված է․ «Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը։ Այս համատեքստում, մենք շարունակում ենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և չափանիշներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնադրությանը և Հելսինկիի եզրափակիչ ակտին համապատասխան»։

Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը մինչ Բրյուսել մեկնելը հայտարարել էր, թե իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կախված է վերջնական տեքստից։ Վարչապետը հստակեցրել է, որ եթե տեքստում արտառոց որևէ բան չլինի՝ ինքն այդ գագաթնաժողովին կմասնակցի։ «Հույս ունեմ, որ ձևակերպումներն ընդունելի կլինեն»,- ասել է Փաշինյանը: Վարչապետն ի վերջո որոշում կայացրեց մասնակցել վեհաժողովին, սակայն դրա արդյունքում ընդունված հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ արդյո՞ք դա ձեռնտու էր հայկական կողմին: Միանշանակ՝ ոչ: Բացի այդ, ակնհայտ է, որ Արցախյան հակամարտությունը արմատապես տարբերվում է մնացած բոլոր հակամարտություններից, և մեզ համար ընդունելի չէ այդ հարցի աշխարհաքաղաքական շահարկումը և տարածքային ամբողջականության իմպերատիվը՝ ՆԱՏՕ-ի մոտեցումներում:
 
Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը նույն զամբյուղի մեջ է դրվում Մերձդնեստրի և մյուսների հետ, ապա դա կարող է լուրջ խնդիր առաջացնել հայկական դիվանագիտության համար։ Արդյո՞ք համաժողովին ընդառաջ՝ հայկական դիվանագիտությունը համապատասխան քայլեր է ձեռնարկել, որպեսզի Մերձդնեստրի, Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ մի զամբյուղում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չհիշատակվի։ Եթե անգամ ձեռնարկել է՝ պետք է փաստել, որ դրանք հաջողությամբ չեն ավարտվել:
 
Իսկ ինչո՞վ է տարբերվում եզրափակիչ հայտարարության այս տեքստը՝ նախորդ տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի վեհաժողովներում արված ձևակերպումներից: Ոչնչով: Եվ հենց դա է , որ կարելի է անվանել Նոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողում, մեզ չի հաջողվել անել քայլ առաջ: Մասնավորապես,Սերժ Սարգսյանը 2016 թվականի հունիսին մասնակցել է ՆԱՏՕ-ի վեհաժողովին, ավելի ճիշտ՝ Աֆղանստանում ՆԱՏՕ առաքելության մասնակից երկրների հանդիպմանը եւ հայտարարել ինքնորոշման իրավունքի եւ Վիեննայի օրակարգի մասին: 2016 թվականի վեհաժողովի բանաձեւում Արցախը չի հիշատակվել, առկա էր միայն ընդհանուր կոչ՝ տարածքային ամբողջականությունը հարգելու եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին: Ոչինչ չի՞ հիշեցնում…Մի բան ակնհայտ է, նման լղոզված ձևակերպումները ազատելու են Ադրբեջանի ձեռքերը հերթական ռազմական ավանտյուրա ձեռնարկելու հարցում: Հայաստանի նոր իշխանությունները պատմական հնարավորություն ունեին օգտվելով երկրում տեղի ունեցած փոփոխություններից՝ Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները դուրս բերել որակապես նոր մակարդակի: Մինչ այս պահը այդ ցանկությունն առկա է, սակայն միայն դեկլարատիվ հայտարարությունների մակարդակով, իսկ ահա գործնականում՝ ունենք այն, ինչ ունենք՝ ՆԱՏՕ-ն չի շտապում դրական ժեստ կատարել Հայաստանի նոր իշխանությունների հանդեպ:
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանումներ է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ2024 թ. փետրվարին 431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀՀ օրենքի պահանջների խախտում Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում էՈւկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆԳողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացինՄարտի 21-ին մոտենում է հաջորդ ցիկլոնըՓաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Ալիևը և Փաշինյանը. ՀայրապետյանՊետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետՆշվել է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող մայրաքաղաքը Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ
Ամենադիտված