«Փյունիկ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Վարդար»-ին. Եվրոպայի լիգա
ՀայաստանՖուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը հյուրընկալեց մակեդոնական «Վարդար»-ին;
Հանդիպման 28-րդ րոպեին երևանյան ակումբն առաջ անցավ հաշվի մեջ: Թիմի կազմում աքի ընկավ նորեկ Մոհամեդ Կոնատեն: Հանդիպման մնացած հատվածում դարպասի գրավում չարձանագրվեց: «Փյունիկ»-ը 1:0 հաշվով հաղթեց «Վարդար»-ին:
Մակեդոնական ակումբի կազմում մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, ով փոխարինվեց երկրորդ կեսում՝ վնասվածքի պատճառով:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին արդեն Մակեդոնիայում: