Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան 

Վերավաճառող ընկերությունները զգալի շահույթներ են ստացել. ՏՄՊՊՀ պատասխանը

Տնտեսություն

ՏՄՊՊՀ-ն նախանձելի օպերատիվությամբ արձագանքել է ԼՈւՐԵՐ.com-ի հրապարակած նյութին, որում անդրադարձ էինք կատարել կառույցի ստուգումներից հետո էլ գազալցակայաններում շարունակվող խախտումներին: Ակնհայտ է, որ ՏՄՊՊՀ-ն մեր երկրում այնպես էլ չդարձավ այն կառույցը, որը տնտեսվարողների մոտ պետք է «ահ ու սարսափ» առաջացներ և ստիպեր գործել միայն ու միայն օրենքի տառին համապատասխան: Հակառակ դեպքում՝ չէինք շարունակի ստանալ քաղաքացիների բազմաթիվ բողոքներ՝ ոլորտում առկա խնդիրների մասին.

Ստորև ներկայացնում ենք ՏՄՊՊՀ պատասխանը.

ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված վերլուծության համաձայն, վերջին տարիներին ՀՀ-ում ավելանում է հեղուկ գազի ներմուծման և իրացման ծավալները: Մասնավորապես, ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ տվյալների, եթե 2015 թվականին ՀՀ ներմուծվել է 4 400 տոննա հեղուկ գազ, ապա 2017 թվականին ներմուծման ծավալները աճել են 38 տոկոսով` կազմելով 6 100 տոննա: Ներմուծման աշխարհագրության առումով պետք է նշել, որ եթե 2015 թվականին հեղուկ գազի 65 տոկոսը ներմուծվել է Իրանից, իսկ 27 տոկոսը՝ Իրաքից, ապա նախորդ տարի հեղուկ գազի 93 տոկոսը ներմուծվել է Ռուսաստանի Դաշնությունից: Ուսումնասիրության համաձայն, 2017 թվականին հեղուկ գազի առավել մեծաքանակ ներմուծումներ են իրականացրել 3 ընկերություններ: Այսպես. ընդհանուր ծավալի 68 տոկոսը ներմուծել է «Մուլտի Լեոն» ՍՊԸ-ն, 13 տոկոսը՝ «ԱսՕիլ» ՍՊԸ-ն և 6 տոկոսը՝ «Սադիրան» ՓԲԸ-ն: Վերոնշյալ տվյալներից պարզ է դառնում, որ հեղուկ գազի ներմուծման և իրացման շուկայում «Մուլտի Լեոն» ՍՊԸ-ն զբաղեցնում է գերիշխող դիրք:
 
Տեղեկացնենք նաև, որ հեղուկ գազի լիցքավորման կետերի քանակը պարզելու նպատակով, Հանձնաժողովը դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Ստացված տվյալները փաստում են, որ հանրապետության արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված է հեղուկ գազի լիցքավորման 146 կետ, որոնցից 34-ը համարվում են անշարժ, իսկ 112-ը՝ շարժական լցակայաններ:
 
Ինչ վերաբերում է վերոնշյալ շուկայում տեղի ունեցած գնային փոփոխություններին և գնագոյացմանն ընդհանրապես, ապա ըստ ոլորտի խոշոր ընկերությունների ներկայացրած փաստաթղթերի, վերջիններիս մոտ հեղուկ գազի իրացման գները 2018 թվականի ընթացքում եղել են անփոփոխ: Մինչդեռ, Հանձնաժողովի կողմից հանրապետության գազալցակայաններում կատարված հսկիչ գնումների և դիտանցումների արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարվա ապրիլից հեղուկ գազի 1 լիտրի գինը մանրածախ ցանցում բարձրացել է 30 դրամով՝ 180-ից դառնալով 210 դրամ:
 
Հանձնաժողովը հեղուկ գազի ոլորտում գործող խոշոր ընկերություններից պահանջել է ներկայացնել հեղուկ գազի ինքնարժեքի հաշվարկը, ձեռքբերումը հիմնավորող հարկային հաշիվների, ինվոյսների, մաքսային հայտարարագրերի պատճենները, որոնց համաձայն ինքնարժեքի էական փոփոխություններ տեղի չեն ունեցել:
 
Առկա տվյալների համադրումից պարզվել է նաև, որ խոշոր ընկերությունների մոտ հեղուկ գազի մանրածախ վաճառքի գները, ըստ փաստաթղթերի, էականորեն ցածր են գազալցակայաններում սպառողներին վաճառվող գազի գնից: Մասնավորապես, եթե Հանձնաժողովի հսկիչ գնումներով, ըստ միջինացված վերահաշվարկի, 1 լիտր հեղուկ գազի մանրածախ գները կազմել են 210-233 դրամ (ներառյալ ԱԱՀ), ապա ըստ խոշոր ընկերությունների փաստաթղթերի, իրենք հեղուկ գազը իրենց գնորդներին, այսինքն մանրածախ վերավաճառողներին, իրացրել են 133-144 դրամով (ներառյալ ԱԱՀ)* :
 
Հարկ ենք համարում նաև նշել, որ ոլորտի խոշոր ընկերությունների տրամադրած տեղեկատվության համաձայն, իրենք հիմնական վաճառքը իրականացրել են մանրածախ կերպով՝ մանրածախ վաճառքի կետերի միջոցով: Հետևապես, Հանձնաժողովը, օրենքով սահմանված կարգով փորձել է հսկիչ գնումներ իրականացնել նրանց կողմից ներկայացված մանրածախ վաճառակետերում, սակայն, դրանք, որպես այդպիսին չեն հայտնաբերվել: Հատկանշական է նաև այն հանգամանքը որ, ըստ առկա տվյալների, 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, ի տարբերություն հեղուկ գազի վերավաճառքով զբաղվող մանրածախ կետերի, այս շուկայի խոշոր ընկերությունները ունեցել են էականորեն ցածր եկամտաբերություն, որոշ դեպքերում՝ նույնիսկ զրոյական:
  
Այսինքն, ստացվում է, որ Հանձնաժողովում առկա տվյալների համաձայն, խոշոր ընկերությունները հիմնականում աշխատել են ցածր շահութաբերությամբ, իսկ վերավաճառողներ ընկերությունները, որոնք գործում են մրցակցային դաշտում, զգալի շահույթներ են ստացել: Ըստ ՀՀ ՏՄՊՊՀ-ի, վերը նկարագրված երևույթները կարող են առավելապես վկայել խոշոր ներմուծողների մոտ փաստաթղթերով իրականից ցածր գնի առկայության ռիսկերի մասին, ինչի կապակցությամբ Հանձնաժողովը առկա ամբողջ նյութերը փոխանցել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ առաջարկելով իրականացնել իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ հսկողական միջոցառումներ՝ հեղուկ գազի փաստաթղթերում արտացոլված տվյալների իսկությունը ճշտելու ուղղությամբ:
 
Քանի որ Հանձնաժողովի ուսումնասիրությունները կատարվում են տնտեսվարողների կողմից ներկայացված փաստաթղթային տվյալների հիման վրա, որոնց լիարժեք և հավաստի լինելը մրցակցային մարմնի կողմից գնահատականներ հնչեցնելու կամ որոշում կայացնելու համար խիստ էական է, ուստի ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից անհրաժեշտ հսկողական միջոցառումներ իրականացվելուց հետո, ևս մեկ անգամ կկատարվի ուսումնասիրություն:
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ)
Ամենադիտված