We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia 

ինչպես փլուզել օտար երկիրը ներսից

Blogosphere

Լիանա Դադոյանի հրապարակումը.

Այս ամենի հեգնանքը կայանում է նրանում, որ ընդամենը մի քանի սերունդների ընթացքում ձեր կողմից ուսուցանված բազմությունները համոզված կլինեն, որ լուսավոր ապագա կերտելու այս հնարավոր ուղին, որը դուք եք ձևավորել նրանց կործանելու համար, մարդկության համար լավագույն լուսավոր ճանապարհն է, և նրանք միշտ կերազեն նման ճանապարհ:

ԻՆՉՊԵՍ ՓԼՈՒԶԵԼ ՕՏԱՐ ԵՐԿԻՐԸ ՆԵՐՍԻՑ

(ԳՆԴԱՊԵՏ ԴԱՆ)

ԱՄՆ զինվորական, բանակում ծառայել է 24 տարի: Թոշակի է անցել 1995թ.: Ազգությամբ` հրեա: Կարևոր հետախուզական աշխատանքներ է կատարել Պարսից ծոցում, Մերձավոր Արևելքում, Կորեայում և այլն: Վարել է զինվորական բարձր պաշտոններ և շտաբներում, և ռազմադաշտում: Հայտնի է բազմաթիվ քաղաքական, վերլուծական, «լրտեսական» հոդվածներով: Ունի գաղափարակիրների մեծ խումբը, որը զբաղվում է ազգային, ռազմավարական, պաշտպանական ու քաղաքական հիմնախնդիրներով:

-…«երկիրը ներսից փլուզելու» այս մարտավարությամբ կկարողանաք առանց մի կրակոցի ու առանց մեկ կաթիլ արյան ոչնչացնել նրան… Երբ ընտրում եք «ներսից ոչնչացման» տարբերակը, ապա դրա համար օգտագործում եք այդ երկրի ժողովրդին: Եվ այս դեպքում թե՛ ձեր ռազմական ուժերի կորուստն է բացառվում, թե՛ ձեր ռազմական ենթակառուցվածքն է անվնաս մնում:

Յուրաքանչյուր երկրում կան մի քանի կարևորագույն ոլորտներ, որոնք սահմանում ու ձևավորում են հասարակության համոզմունքները և կյանքը: Հենց այդ ոլորտներն են այն թիրախները, որոնք պետք է ենթարկվեն հարձակման: Գնդապետ Կլաուզիվիցը (Clausewitz) իր «Պատերազմ» գրքում անդրադարձել է այս խնդրին, թե ինչպես է պետք հայտնաբերել և նշանառու հարձակում գործել այն ոլորտների վրա, որոնք հանդիսանում են այդ երկրի հիմնասյուները կամ հասարակության ծանրության կենտրոնը:

Առանցքային հարցը պետք է լինի, թե ինչպե՞ս ձևավորել և վերահսկել այդ երկրի բնակիչների միտքը, մտածողությունը:
Դո՛ւք պետք է ձևավորեք ժողովրդի միտքը, վերահսկեք կյանքին նայելու ու այն արժևորելու բարոյահոգեբանական, հոգևոր արժեհամակարգը, որի վրա հիմնված է նրանց կեցությունը: Ձևավորելով ու կերտելով նրանց ընդհանրական միտքը՝ կկարողանաք նրանց հանգիստ ճանապարհել դժոխք:

Դա ճշմարտության նրանց ընկալման մեզ ցանկալի փոփոխությունն է, ապագա սերունդներն են, քաղաքական փիլիսոփայությունն ու ազգայնականության զգացումը, ինչպես նաև երկրի տնտեսությունը:
ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ. Եթե ուզում ես ձևավորել քեզ ցանկալի ճշմարտությունը, պետք է վերահսկես լրատվամիջոցները: Սուտը կամ խեղաթյուրված ճշմարտությունը պետք է անընդհատ կրկնել, և հասարակությունն այդ սուտն ի վերջո կընկալի իբրև փաստ:

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ. Անհրաժեշտ է նաև տարածել վարկաբեկող նյութեր, խարխլել ազգային արժեքներն ու նրա բարոյական սկզբունքները, ոչնչացնել ցանկացած հզոր հոգևոր հիմք և ստեղծել թերահավատություն ազգային ինքնատիպ մշակույթի նկատմամբ: Սա շատ ավելի հեշտ գործ է, եթե ձեր թիրախային լսարանում շատերն արդեն դարձել են ծույլ, վատ կրթված, վատ տեղեկացված, չմտածող ու անտարբեր:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆՁևավորել ապագա սերունդներին, վերահսկել դասագրքերը, դպրոցները: Ուսման մեջ խրախուսել և առաջ քաշել այն երեխաներին, որոնք հակված են ձեր սկզբունքներին ու գաղափարախոսությանը: Ապագա սերունդներին պետք է դարձնել մտքով, մարմնով ու հոգով թույլ:
Խուսափեք դասավանդման ժամանակ երեխաներին տալ հիմնական փաստեր իրենց իսկ պատմությունից և սահմանադրական իրավունքներից: Սովորեցրեք նրանց, որ բնական ագրեսիան սխալ է, իսկ հլու-հնազանդությունը ճիշտ է: Նրանց պետք է սովորեցնել, որ բարոյական արժեքների հիմքերին հետևելը թուլություն և ստրկություն է, այդ արժեքներից պետք է հրաժարվել՝ հանո՛ւն ազատության:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. Նաև պետք է ներշնչել, որ վերանայեն իրենց հայրենասիրության հին հայեցակարգը և ընդունեն ձե՛ր տեսակետները: Սովորեցրեք դեն նետել հին արժեքներն ու ավանդույթները: Զգուշորեն համոզեք, որ, ի վերջո, դուք չեք ուզում իրենց հին ավանդական հավատալիքների պատճառով վիրավորել որևէ մեկին, այլ ցանկանում եք միայն կրթել:
Ներշնչեք նրանց, որ ատրճանակները վտանգավոր են, որ դրանք սոցիալապես անընդունելի չարիք են հասարակության և հատկապես երեխաների համար:
Ձևավորեք քաղաքական գաղափարախոսություն՝ ներթափանցելով կառավարություն:
Ձեր գաղափարների համակիրներին պաշտոններ տվեք և բարձրացրեք նրանց բոլոր մակարդակներում՝ որքան բարձր, այնքան լավ, որպեսզի նրանք իշխեն և ուղղորդեն երկիրը բոլոր ուղղություններով, հասարակությանը խոստանալով լուծումներ և բարեկեցիկ, լավ կյանք:

Աստիճանաբար ավելացնելով վերահսկողությունը և կառավարության կախվածությունը ձեզանից՝ փոխեք օրենսդրության նկատմամբ վստահությունը:
Նշանակելով դատավորներ, որոնք չեն գործի Սահմանադրության շրջանակներում, նպաստեք, որ հասարակության մեջ ծնվի անվստահություն, դժգոհություն և, որ ամենակարևորն է, անհուսության զգացողություն:

ԲԱՆԱԿ. Եթե կարողացել եք ներթափանցել և հասնել բարձր պաշտոնական դիրքերի, ապա ամենաբարձր մակարդակներում կարող եք նաև բյուջետային կրճատումների միջոցով թուլացնել այդ երկրի բանակը:
Բանակի համար ստեղծեք և ավելացրեք անհարկի սահմանափակումներ ու պարտավորություններ, ստեղծեք զինվորին նվաստացնող մթնոլորտ և դրանով կկարողանաք բարոյալքել բանակը թե՛ հոգեբանորեն և թե՛ մարտունակության առումով:
Մի երկիր առանց ուժեղ բանակի անպաշտպան է ու խոցելի և նման է ճիրաններ ու ժանիքներ չունեցող վագրի կամ պոզեր չունեցող ցուլի:

ՄՇԱԿՈՒՅԹ. Հզոր ազգը, հասարակությունն իր հիմքում ունի իր եզակի մշակույթն ու լեզուն: Ապազգայնացնելով հասարակությանը՝«ջրիկացրեք» նրա մշակույթն ու լեզուն:
Անցյալի նրանց ազգային հերոսները պիտի վարկաբեկվեն ու դառնան անկարևոր, նրանց վարքը պիտի քննադատվի, որպեսզի հասարակության, հատկապես երիտասարդության համար նրանք չդառնան հերոսության տիպարներ:
Մշակույթ ստեղծողներն ու ազգային սրբությունները պիտի վարկաբեկվեն:

ԼԵԶՈՒ. Հարված հասցրեք լեզվին՝ խեղելով այն: Մշակույթն ու լեզուն են ի վերջո միավորում ժողովրդին. եթե օրենսդրական գործողությունների և սոցիալական ճնշման միջոցով կարողանաք շահարկել այդ երկու կարևորագույն տարրերը, ապա կկարողանաք թուլացնել ցանկացած երկրի հիմքերը:
Ի վերջո, ազգայինից հրաժարումը և բազմաբնույթ մշակութային հայեցակարգը հասարակությանը տանում են դեպի մահաբեր թուլացում:

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ. Տնտեսությունը դարձրեք ծախսարար՝ ծախսե՛լ, ծախսե՛լ և ծախսե՛լ, հարկե՛ր, հարկե՛ր և հարկե՛ր,- սա պիտի լինի «ներսից փլուզելու» ձեր ծրագիրը:
Երկիրը հզոր է, երբ տնտեսությամբ և ֆինանսապես անկախ է: Նման երկրում ժողովուրդը շատ պահանջներ չունի իր կառավարությունից, իսկ երբ ժողովուրդը կախվածություն չունի կառավարությունից, նշանակում է՝ կառավարության իշխանությունը և վերահսկողությունը սահմանափակ են:
Օրենքի և օրինականության հիմքով պետական գանձարանից վերցրեք հնարավորինս մեծ գումարներ և իրականացրեք երկու կարևոր նպատակ:
Առաջին՝ հանրային և մասնավոր բիզնեսը, որոնք ունեն կանոնակարգված օրենքներ, դրեք պետությունից ուժեղ կախման մեջ, որից հետո սկսեք թելադրել նոր պայմաններ:
Երկրորդ՝ երկիրը դրեք «պարտքի տակ» և նվազեցնելով արժույթի դրամային արժեքը՝ խափանեք տնտեսության զարգացումը:
Եվ, իհարկե, հոգալով բոլոր ծախսերը, այս գործընթացը պետք է ներկայացնեք, թե իբր կառավարության կողմից կատարվող շահեկան նպաստների դիմաց ժողովուրդը պետք է «ներդրում անի», դուք դրանք պետք է բերեք հարկային դաշտ ու հարկեք նրանց:
Սրանով դուք գողանում եք հասարակության աշխատավորի գրպանի փողը և միաժամանակ նրանց անկախությունը: Ի վերջո, եթե դուք բավարար չափով, անընդհատ, բարձրացնում եք հարկերը և ապրանքների գինը, մյուս կողմից ավելացնում երկրի արտաքին պարտքը, ապա կկարողանաք ֆինանսապես այն աստիճանի ճնշել ժողովրդին, որ ստրկությունից ծանրաբեռնված երկիրը ենթարկվի փլուզման:

Հիշատակված համակարգային այդ մի քանի կենտրոնների ծանրության առանցքները ենթարկելով ձեռնածության և խելամիտ ուղղորդումների՝ կկարողանաք համբերությամբ, ժամանակի ընթացքում իրականացնել նույնիսկ ամենահզոր երկրի կործանումը՝ օգտագործելով իր իսկ քաղաքացիներին:

Այս ամենի հեգնանքը կայանում է նրանում, որ ընդամենը մի քանի սերունդների ընթացքում ձեր կողմից ուսուցանված բազմությունները համոզված կլինեն, որ լուսավոր ապագա կերտելու այս հնարավոր ուղին, որը դուք եք ձևավորել նրանց կործանելու համար, մարդկության համար լավագույն լուսավոր ճանապարհն է, և նրանք միշտ կերազեն նման ճանապարհ:

Այսպես դուք «երկիրը ներսից փլուզելու» այս մարտավարությամբ կկարողանաք առանց կենտ մի կրակոցի ու առանց մեկ կաթիլ արյան ոչնչացնել նրան:

Թարգմ. Արթուր Արմին

Հետևե՛ք -ին Youtube-ում`
We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers
Most Popular