Ինչ է կատարվում Սևանա լճում. արձագանքել է բնապահպանության փոխնախարարը (տեսանյութ)
ՏնտեսությունՔաղաքացիներից մեկը տեսանկարահանել է Սեւանա լճի ափամերձ հատվածում ջուրը կանաչ երանգ է ստացել: Քաղաքացին նշում է, որ դեպքն արձանագրվել է Շողակաթ (Շորժա) համայնքի ափին:
Երեկվանից տեսանյութը մեծ աղմուկ է հանել համացանցում:
Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը իր Facebook-ի էջում գրել է.
«Ամբողջ օրն ահազանգեր ստացանք Սևանա լճի ջրի որակի հետ կապված։
Այդ երևույթի հիմնական պատճառը ջրի բարձր ջերմաստիճանն է (24-25°), որն էլ իր հերթին ֆիզիկական և կենսաբանական տարբեր պրոցեսների զարգացմանն է նպաստում և լավ պայմաններ են ջրիմուռների առատ աճման ու լճի ծաղկման համար, որոնք էլ ջրին նման տեսք են տալիս։
Այս երևույթը միշտ կա, բայց այս տարի առավել ցայտուն է արտահայտված։ Վերջին անգամ նման առատությամբ նկատվել էր 2006թ-ին։ Նաև լճի մակարդակի անընդհատ բարձրացնելն ու իջեցնելը իր բացասական ազդեցությունն է թողնում։
Մոտ 10 օր կտևի այս պրոցեսը, հետո կկրկնվի օգոստոսի երկրորդ կեսին»։