Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչ, 23-ամյա Արշակ Ավոյանը իր վարած Mercedes մակնիշի 55 ZO 455 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Ավոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 20-ամյա Արամ Հովհաննիսյանը տեղում մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: